This website served the participants of the non-commercial and fully transparent initiative VeloClub until 2017. Thanks to the work of our favorite volunteers, we have accumulated a huge amount of useful material, including: Detailed routes of Armenia incl. GPS / Attitude data : http://veloclub.am/forum/3 Bicycle basics: http://veloclub.am/index/hecanivi_karucvacq/0-4 Our famous cycling blog: http://veloclub.am/blog/ Video trainings / materials: http://veloclub.am/index/videoblog/0-6 All materials on this site are the property of Armenian youth and can be used for any non-commercial purposes by any interested parties. The website has nothing to do with any commercial activity conducted on behalf of the club / club members and s ... Читать дальше » |
Բարի օր, սիրելի ընկերներ։ Մեր կայքի բացման տարեդարձի կապակցությամբ մենք որոշել ենք դուրս գալ սովորականի սահմաններից և պատմել մեր նոր մտահաղացումների մասին։ Մեր՝ արդեն ավանդույթ դարձած, պարբերաբար անցկացվող միջոցառումների սեզոնի բացումից անցել է 2 ամիս։ Մեր անվճար հեծանվավարժանքներին մասնակցող մարդկանց թիվն օրեցօր աճում է, իսկ մեր կիրակնօրյա հեծանվային արշավներին ամեն անգամ մասնակցում են 30-ից ավել սկսնակ և հմուտ հեծանվորդներ։ ... Читать дальше » |
Ողջույն սիրելի ակումբցիներ։ Ահա և եկավ այդքան երկար սպասված պահը, երբ մենք կարող ենք հայտարարել հեծանվային նոր սեզոնի բացման մասին։ Ամենավատ եղանակն արդեն ետևում է, իսկ առջևում մեզ սպասում է ավելի ու ավելի տաք եղանակ և հուսով ենք, համընթաց քամի։ Ձմեռային ամիսների ընթացքում մենք ամրապնդեցինք մեր համագործակցությունը Ֆեդերացիայի մեր ընկերների հետ՝ պատրաստելով բազմաթիվ նոր գաղափարներ, որոնք պետք է իրագործենք այս տարի։ Դրանց մասին կպատմենք աստիճանաբար, իրագործման ընթացքում, մեր բլոգի լուրերում։ < ... Читать дальше » |
Ողջույն սիրելի ընկերներ. Նախևառաջ անհրաժեշտություն եմ համարում ասել, որ ամբողջ ժամանակ, ինչպես և նախկինում, մենք ակտիվորեն աշխատել ենք Ակումբի զարգացման ուղղությամբ, առանց հանգստանալու նորանոր մտքեր հղացել մեր երկրում հեծանվային մշակույթի զարգացման համար։ Կարծում եմ, որոշ առումներով հաջողություններ գրանցել ենք, և այժմ կպատմեմ Ձեզ այն ամենի մասին, ինչ տեղի է ունեցել վերջին երեք ամիսների ընթացքում :) Իհարկե ... Читать дальше » |
Ողջույն սիրելի ընկերներ։ Ահա և լրացավ մեր ակումբի զարգացմանն ուղղված ակտիվ աշխատանքի կես տարին։ Այս ընթացքում մենք հասցրեցինք իրագործել մի քանի շատ կարևոր նախագծեր, որոնցից են՝ VeloClub-ի անվճար հեծանվավարժանքները, Մարմնամարզությունները VeloClub-ի հետ, "Let's create smile" խմբի մեր սիրելի ընկերների հետ օգնեցինք երեխաներին, գործարկեցինք այս վեբ-հարթակը և մեր ընկերների հսկայական աշխատանքի շնորհիվ կարողացանք պատասխանել բավական շատ հարցերի՝ գործարկելով համապատասխան թեմատիկ բլոգը, ... Читать дальше » |
Բարի օր հարգելի համաակումբցիներ։ Սկսվում է նոր շաբաթ, իսկ դա նշանակում է, որ «Վարդավառի» տոնն արդեն անցյալում է։ VeloClub-ն այդ տոնը յուրովի նշեց՝ կազմակերպելով հեծանվարշավ դեպի Աշտարակի ձոր, որտեղ մեր ընկերները մեզ ծիրան հյուրասիրեցին, իսկ այնուհետև իրար հավեսով ջրեցինք, ահագին նկարվեցին ու վերադարձանք Երևան։ Արշավի որակյալ լուսանկարները (42 հատ) կարող եք դիտել այստեղ։ Այս շաբաթ նախատեսել ենք. անվճար հեծանվավարժանքներ (մասնակցեք մեր միջոցառմանը՝ օգնելով ուրիշներին, կամ հրավիրեք ձեր ընկերներին և մենք նրանց կսովորեցնենք հեծանիվ վարել)։ Մասնակցելու համար սեղմեք այստեղ։ ... Читать дальше » |
Ողջույն սիրելի ընկերներ։ Ահա և ավարտվեց դեպի Հանքավան մեր երկօրյա արշավը։ Արշավի լուսանկարները բարձր որակով կարող եք տեսնել այստեղ՝ Հանքավանի նկարներ Անցած շաբաթ կայացավ նաև կարևոր իրադարձությունների մի ամբողջ շարք, այդ թվում՝ 1.Մենք այցելեցինք մեր ընկերներին՝ Շող երեխաների խնամքի կենտրոն։ Այցելության ֆոտոհաշվետվությունն այստեղ. Մեր այցերի նկարներ և այստեղ. |
|
Ողջույն, VeloClub-ի սիրելի անդամներ։ Երեկ հաջողությամբ ավարտեցինք այս ամռան ընթացքում կատարված ամենաբարդ արշավներից մեկը՝ արշավը դեպի Զովաշեն։ Մենք բարկ արևի ճառագայթների տակ, առանց քամու որևէ նշույլի, մոտ +35 աստիճան ջերմության պայմաններում հաղթահարեցինք ավելի քան 40 կմ երկարությամբ շատ բարդ վերելքներ (ուռա :D )։ Անցնելով Զովաշենն ու Հատիս լեռը, կանգ առանք Պողոս-Պետրոս եկեղեցու մոտ ու ճաշեցինք ծառերի ստվերներում, որից հետո փոքրիկ խմբով բարձրացանք սար։ Այնուհետև վերադարձանք, հավաքվեցինք ու վերադարձանք Երևան։ Արշավի լուսանկարչական հաշվետվությանը ... Читать дальше » |
Ողջույն սիրելի խմբակիցներ ! Երեկ մենք ավարտեցինք մեր երկօրյա արշավը դեպի Սևանի ափ։ Չնայած նրան,որ դա մեր առաջին երկօրյա արշավն էր այս տարվա մեջ, սակայն միջոցառման տեղադրումից հետո մենք ստացանք բազում զանգեր, մարդիկ սկսեցին հետաքրքրվել մանրամասներով, սակայն նրանցից շատերը եղանակի պատճառով որոշեցին սպասել ևս մեկ ամիս: Այնուհանդերձ արշավին մասնակցեցին 20-ից ավելի հեծանվասերներ :) Եղանակը հրաշալի էր: Գիշերը, ի զարմանս շատերի, անգամ քամի չկար և մենք պարզապես հոյակապ ժամանակ անցկացրինք մեր իսկ պատրաստած սեղանի շուրջ` խորովածով, երաժշությամբ, պարերով և պատմություններով խարույկ ... Читать дальше » |