23:40 VeloClub - Նոր մոտեցում և առաջարկներ :) | |
Բարի օր, սիրելի ընկերներ։ Մեր կայքի բացման տարեդարձի կապակցությամբ մենք որոշել ենք դուրս գալ սովորականի սահմաններից և պատմել մեր նոր մտահաղացումների մասին։ Մեր՝ արդեն ավանդույթ դարձած, պարբերաբար անցկացվող միջոցառումների սեզոնի բացումից անցել է 2 ամիս։ Մեր անվճար հեծանվավարժանքներին մասնակցող մարդկանց թիվն օրեցօր աճում է, իսկ մեր կիրակնօրյա հեծանվային արշավներին ամեն անգամ մասնակցում են 30-ից ավել սկսնակ և հմուտ հեծանվորդներ։ Մեր ընթերցողների խնդրանքով, մենք ներդրել ենք հոդվածների ցուցադրման նոր համակարգ, որպեսզի յուրաքանչյուր ոք ցանկության դեպքում հնարավորություն ունենա շատ արագ գտնել և կարդալ իրեն հետաքրքրող հոդվածը (www.veloclub.am/blog/)։ Չենք կարող չնշել զանգվածային լրատվական միջոցների և մասնավոր բլոգերների ցուցաբերած մեծ ուշադրությունը մեր հանդեպ։ Շնորհիվ «Կենտրոն» հեռուստաընկերության և «Ճամփորդ» թերթի մեր ընկերների՝ ավելի մեծ թվով մարդիկ պատկերացում ունեցան Հայաստանում հեծանվային մշակույթի մասին։ Սակայն այսօր ես պատրաստվում եմ շոշափել մի շատ կարևոր հարց հեծանվասպորտով և հեծանվային զբոսաշրջությամբ հետաքրքրվող անձանց համար։ Մենք միշտ հետաքրքրված ենք եղել այլ կազմակերպությունների հետ համագործակցելու մեջ, սակայն մեր որոնումները որակյալ կազմակերպություններ գտնելու գործում, որոնք բավարար ջանքեր կգործադրեին հեծանվային մշակույթի զարգացման համար, ավելի հաճախ անհաջողության էին մատնվում։ Այսօրվանից VeloClub-ն առաջարկում է միանգամայն նոր մոտեցում, որը, ինչպես մենք հույս ունենք, կդառնա հեծանվային մշակույթի զարգացման շատ հզոր խթան և, վերջապես, մեծապես կընդլայնի մեր համաքաղաքացիների պատկերացումը հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության մասին։ Այսպիսով, երբևիցե մտածե՞լ եք Ձեր սեփական հեծանվային ակումբի ստեղծման մասին, Ձեր շուրջը հավաքել մոտ ընկերներին և աստիճանաբար ընդլայնվել՝ ի կատար ածելով Ձեր սեփական գաղափարներն ու լրացնելով այն բացը, որը դեռևս զգացվում է մեր և Ձեր սիրելի հոբբիի դաշտում։ VeloClub-ը հայտնում է մեծ պատրաստակամություն առավելագույնս աջակցելու Ձեր մտահաղացումներին և նախաձեռնություններին։ Քանի որ մենք երբևէ հետաքրքրված չենք եղել որևէ մեկի հետ մրցակցության մեջ մտնելով, մենք պատրաստակամ ենք աջակցել ցանկացած մշակութային նախաձեռնության՝ տրամադրելով մեծ քանակությամբ անհրաժեշտ տեղեկատվություն Ձեզ և Ձեր ընկերներին, եթե Ձեր նպատակն է ստեղծել այնպիսի հեծանվային կայուն միություն, ինչպիսին է մերVeloClub-ը։ Մեր խմբում կան մարդիկ, ովքեր հիանալի վարպետներ են տեխնիկական, տեղեկատվական, իրավական և գովազդային հարցերում։ Մեր ընկերների մեջ կան բրենդինգի և PR-ի մասնագետներ, հեծանվային լավ տեսաբաններ և բազմաթիվ հիանալի գործողներ, ովքեր պատրաստ են միանգամայն անվճար օգնել Ձեզ Ձեր մտահաղացումներում և մանրակրկիտ պատասխանել Ձեր բոլոր հարցերին։ Այն, ինչ անհրաժեշտ է Ձեր կողմից, Ձեր հնարավորությունների խելացի և սթափ գնահատումն է, բավարար ազատ ժամանակի առկայությունը և նման նախագիծ սկսելու լրջության գիտակցումը։ Սակայն սա դեռ ամենը չէ․․․ VeloClub-ը բազմիցս ստացել է համագործակցության մակերեսային առաջարկներ տարբեր ոչ առևտրային կազմակերպություններից և տուրիստական գործակալություններից: Այնուամենայնիվ, մենք համագործակցում ենք կազմակերպությունների բավականին նեղ շրջանակի հետ, և իհարկե, մենք ցանկանում ենք այդ շրջանակը ընդլայնել: Այդ իսկ պատճառով այսօրվանից VeloClub-ը կոչ է անում այն բոլոր կազմակերպություններին, որոնք հետաքրքրված են մեզ սոցիալական աջակցություն ցուցաբերելով, կապ հաստատել մեզ հետ ֆեյսբուքի կամ հեռախոսի միջոցով (կոնտակտային տվյալները՝ ներքևում)՝ հստակ ներկայացնելով ոչ միայն համագործակցության ուղիները, որոնք Դուք հնարավոր ենք համարում, այլ նաև գործողությունների մանրամասն պլանը, որպեսզի մենք ունենանք հստակ պատկերացում, թե ինչպիսի ակնկալիքներ ունեք մեզանից, և ինչպես մենք կարող ենք փոխշահավետ և արդյունավետ համագորակցություն սկսել։ VeloClub-ը ինչպես միշտ բաց է, իսկ մեր նպատակներն ու արժեքները՝ անփոփոխ։ Կապի համար կարող եք զանգահարել ինձ՝ +37477011607 https://www.facebook.com/AlexanyanWolf կամ Էմիլին՝ +37494454027 https://www.facebook.com/emil.asatryan կամ կարող եք հաղորդագրություն գրել մեր էջին՝ | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |