Գլխավոր էջ » 2015 » Июнь » 22 » VeloClub (Հունիս 15- Հունիս 21)
12:14
VeloClub (Հունիս 15- Հունիս 21)

Ողջույն, VeloClub-ի սիրելի անդամներ։

Երեկ հաջողությամբ ավարտեցինք այս ամռան ընթացքում կատարված ամենաբարդ արշավներից մեկը՝ արշավը դեպի Զովաշեն։

Մենք բարկ արևի ճառագայթների տակ, առանց քամու որևէ նշույլի, մոտ +35 աստիճան ջերմության պայմաններում հաղթահարեցինք ավելի քան 40 կմ երկարությամբ շատ բարդ վերելքներ (ուռա :D )։ Անցնելով Զովաշենն ու Հատիս լեռը, կանգ առանք Պողոս-Պետրոս եկեղեցու մոտ ու ճաշեցինք ծառերի ստվերներում, որից հետո փոքրիկ խմբով բարձրացանք սար։ Այնուհետև վերադարձանք, հավաքվեցինք ու վերադարձանք Երևան։ Արշավի լուսանկարչական հաշվետվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով.

Զովաշենի նկարներ 1 և Զովաշենի նկարներ 2:

Անցյալ շաբաթ օրը բոլոր ցանկացողների համար անցկացվեց հերթական անվճար հեծանվավարժանքը։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել հեծանիվ վարելու անվճար դասերին՝ գրանցվեք և հետևեք մեր էջին այստեղ՝ https://www.facebook.com/veloclubarmenialessons .

Հատուկ շնորհակալություն Շանթ հեռուստաընկերության օպերատորական խմբին, որը եկավ մեր հեծանվավարժանքին ու մեր գործունեության մասին փոքրիկ ռեպորտաժ պատրաստեց :)

Ինչ վերաբերում է մեր այս շաբաթվա պլաններին։

1. Այս շաբաթ պլանավորում ենք այցելել մանկատներ ու երեխաներին սովորեցնել հեծանիվ վարել (բոլոր ցանկացողները կարող են միանալ մեզ իրենց հեծանիվներով ու երեխաների համար այդ օրն ավելի հիշարժան դարձնել)։

2. Այսօրվանից մենք սկսում ենք մեր նոր «Առողջ մարմնում առողջ հոգի» նախագծի իրականացումը։ Նախագծի ընթացքում պատրաստվում ենք ստեղծել այնպիսի իդեալական հրապարակ, որտեղ յուրաքանչյուրը ցանկացած ժամանակ կկարողանա գտնել մարզվելու համար իրեն հարմար միջոց։ Գրանցվեք ու հետևեք մեր էջի նորություններին հետևյալ հղման միջոցով.  https://www.facebook.com/veloclubstreetworkout

3. Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նաև հաջորդ արշավը, որը կկայանա այս կիրակի օրը ՝

Դեպի Լանջազատ - լողանալու! :) 

Հիշեցնում ենք, որ մեր Ակումբի ողջ գործունեությունը ԱՆՎՃԱՐ է ԲՈԼՈՐ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ :) Ավելի մանրամասն մեր ակումբի մասին կարդացեք այստեղ ՝

http://veloclub.am/forum/6-8-1

http://veloclub.am/forum/6-7-1

http://veloclub.am/forum/6-9-1

Բոլոր հարցերով դիմել ՝

https://www.facebook.com/emil.asatryan

https://www.facebook.com/AlexanyanWolf

կամ զանգահարել ՝ 094454027 ( Էմիլ )

Դիտումներ: 3359 | Ավելացրեց: BROTHERHOODD | - Վարկանիշ -: 5.0/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar