Գլխավոր էջ » 2015 » Сентябрь » 21 » Երթևեկությունը ճանապարհի հանդիպակաց հատվածով
13:28
Երթևեկությունը ճանապարհի հանդիպակաց հատվածով

ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՀԱՆԴԻՊԱԿԱՑ ՀԱՏՎԱԾՈՎ

Կարելի՞ է արդյոք երթևեկել հանդիպակաց ճանապարհով, եթե անգամ մեծ ցանկություն կա: Մենք հաճախ ենք բախվում այն կարծիքին, որ հեծանիվների համար նախատեսված աջ հատվածով երթևեկելը վտանգավոր է, ուստի ավելի լավ է երթևեկել փողոցի հանդիպակաց գծով: Իբրև, այդպես դու ավելի լավ ես տեսնում ճանապարհը, տեսնում ես մոտեցող մեքենաները ու, եթե նրանց հետ խնդիր առաջանա, կբարձրանաս մայթեզր: Ընկերնե´ր, դա թյուր կարծիք է ու իրենից մեծ վտանգ է ներկայացնում, ուստի այն պետք է արմատախիլ արվի բոլոր հեծանվասերների մտքից: Կա 4 հիմնական պատճառ, թե ինչու հանդիպակաց գծով հեծանիվ վարելը ընդունելի չէ: 

1.Հետևանքները: Վթարի դեպքում, եթե մեքենան հարվածում է հեծանիվին հետևից, մեքենայի հարվածի ուժն ավելի թույլ է լինում, քան հանդիպակաց ընթացքի ժամանակ հարվածելուց: Այսինքն, եթե մեքենան սլանում է 70 կմ/ժ արագությամբ, իսկ դուք ընթանում եք 25 կմ/ժ արագությամբ, հարվածի պահին արագությունը կազմում է 45 կմ/ժ: Նույն արագությամբ ճանապարհի հանդիպակաց հատվածով երթևեկելու դեպքում հեծանվորդի հետ վթարի ժամանակ արագությունը արդեն կլինի 95 կմ/ժ: Առաջին իրավիճակում կան փրկվելու շանսեր, երկրորդի դեպքում` դժվար թե: 

2.Անկանխատեսելիություն: Վարորդները սովոր են, որ հեծանվորդները վարում են նույն ուղությամբ և ենթագիտակցորեն չեն հաշվարկում, որ երկակնանի տրանսպորտը կարող է այդքան արագ մոտենալ, քանզի երկուսն էլ գնում են նույն ուղղությամբ : Օրինակ` վարորդը տեսել է Ձեզ 150 մետր այն կողմ, մտքում հեռավորություն է հաշվարկել, մի ակնթարթով իջեցնում է հայացքը դեպի ընդունիչ և հանկարծ բարձրացնում է հայացքը ու տեսնում Ձեզ արդեն 30 մետր հեռավորության վրա: Ղեկի արագ շարժում դեպի ձախ և էներգիայով լի զգացողություններ... 

3.Խիտ երթևեկությանն ընդառաջ: Պատկերացրեք, որ երթևեկում եք նեղ երթուղու վրա՝ երթևեկությանը համընթաց: Ձեզ չեն կարող շրջանցել հանդիպակաց հատվածի խիտ երթևեկության պատճառով, ուստի հետևից եկող մեքենաները նվազեցնում են իրենց արագությունն ու վարում են 30 կմ/ժ (ձեր հեծանվի) արագությամբ, հանգիստ սպասելով առաջ անցնելու հնարավորությանը: Բայց, եթե դուք վարեք հանդիպակաց գծով, ապա մայրուղու վրա մեքենաների հետ վարել չի ստացվի : Եվ Դուք ,և վարորդը ստիպված կլինեք կանգնել, որպեսզի մի կերպ կարողանաք անցնել: Վարորդի համար արագության նվազեցումը մինչև 30-ի և կանգնելը հսկայական տարբերություն է: 

4.Վնասը: Կրկին պատկերացրեք մի իրավիճակ, երբ Դուք վարում եք հեծանիվը  Ձեր գծով, ճանապարհի բանուկ հատվածում մեքենաների խիտ ընթացք է, իսկ առջևում` դեպի բլուր տանող փակ աջ շրջադարձն է: Դուք հանգիստ բարձրանում եք բլուրը, բայց հանկարծ հասկանում եք, որ Ձեր առջևից ասֆալտի նեղ հատվածով մի հեծանվորդ սլանում է դեպի ներքև: Այդ իրավիճակում գտել ավելի հարմար տարբերակ,քան փոսի մեջ ընկնելն ու մահապարտին ճանապարհ տալն է, երևի թե չկա: 
 

Ես գիտեմ, որ հանդիպակաց երթևեկության կողմնակիցները քիչ չեն,և հավանաբար նրանք կարող են փաստեր գտնել, թե ինչու է պետք երթևեկել այդպես, սակայն Դուք ճիշտ չեք։ Անգամ եթե Ձեզ վախեցնում են Ձեր ուսից 30 սանտիմետր հեռավորության վրա ընթացող մեծ բեռնատարները, դա ամեն դեպքում չի արդարացնում կանոնի կոպիտ ու հիմարաբար խախտումը: Իրավիճակի կառավարումը այստեղ իրական չէ, Դուք, այնուամենայնիվ, ոչինչ չեք կառավարում: Նայեք իրական վիդեոներ Youtube-ում, թե ինչպես են տեղի ունենում վթարները. կարծես թե ամեն ինչ լավ է ընթանում, սական մի քանի վարկյան և ինչ որ տեղից հայտնվում է մեքենան և ամեն ինչ փոշիանում է, և չես հասկանում, թե ինչպես ամենը տեղի ունեցավ: Եթե դուք վախենում եք, որ հեծանվորդին չի տեսնում հետևից եկող մեքենայի վարորդը, ապա զինվեք լավ հեծանվային հագուստով, վառ լույսերով, լույսերը արտացոլող հատուկ իրով և այլն։ Եթե հետևից եկող մեքենաները նյարդայնացնում են, ավելի լավ կլինի վարեք անտառում:

 

Դիտումներ: 4892 | Ավելացրեց: BROTHERHOODD | - Վարկանիշ -: 4.8/5
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
avatar
1 haynar • 12:03, 05.11.2015
շատ կարևոր է հասկանալ, որ հանդիպակաց երթևեկության դեպքում հեծանվորդի ու դիմացից եկող մեքենայի միջև հեռավորությունը շատ արագ է կրճատվում, որպեսզի երկուսն էլ հասցնեն ինչ-որ ռեակցիա տալ վատ իրավիճակին
avatar