11:55 Ինչո՞ւ ձմռանը վարել հեծանիվ |
Ինչո՞ւ ձմռանը վարել հեծանիվ
Եկեք խեսենք մի հետաքրքիր փաստի մասին` ձմեռային երթևեկության: Չգիտես ինչու, մարդկանց գիտակցության մեջ չի տեղավորվում այն փաստը, որ հեծանիվը բազմակողմանի տրանսպորտային միջոց է, որը չի կորցնում իր արդյունավետությունն անգամ ձյան և ցրտի ժամանակ: Յուրաքանչյուր հեծանվորդ, ով ամբողջ տարին հեծանիվի վրա է, նկատած կլինի զարմանք այն մարդկանց դեմքին, ովքեր դա չեն անում․ Իսկ ինչու ձմեռը կարելի՞ է հեծանիվ վարել։ Ինչպե՞ս։ Ինչո՞ւ։ Միֆ 1. Հեծանիվը ամառային տրանսպորտային միջոց է, ձյան և սառույցի վրա այն դառնում է անկառավարելի, բացի այդ, դժվար է քշվում, քանի որ յուղը սառչում է ցրտից:
Բայց նույնիսկ երբ գալիս է իսկական ձմեռը, ամբողջ տարին քշող հեծանվորդը փոխում է իր անիվները ձմեռայիններով (դրանք մի քիչ թանկ են, բայց երկար են ծառայում և հանգիստ կարելի է օգտագործել մի քանի սեզոն):
Միֆ 2. Եթե հեծանիվ վարեք ձմռանը, ապա շուտ կքրտնեք, շատ սառը օդ կշնչեք, կմրսեք և կհիվանդանաք:
Կարծես թե ոչ ոք չի վախենում հիվանդանալուց դահուկ քշելու գնալիս: Միֆ 3. Ձմռանը հեծանիվ քշող մարդն աննորմալ երևույթ է մեր հասարակության համար։ Ճիշտ է․ Աննորմալ համարել այն, ինչը նոր է, նորմալ է մեր հասարակության համար։ Բոլորովին վերջերս մարդիկ աննորմալ էին համարում հեծանվային համազգեստով և սաղավարտով հեծանվորդներին, իսկ այժմ դա սովորական է դարձել։ Մինչդեռ ամեն մարդ ինքը պետք է որոշի՝ ինչ է իրեն դուր գալիս, իսկ հասարակությունը վաղ թե ուշ կհամակերպվի դրա հետ։ Ձմեռը հեծանիվ վարելու բացասական կողմերը` Հեծանիվն ավելի արագ է մաշվում ձմռանը:
Առողջության խնդիրների վատթարացում Շատ սառը օդից, որը ստիպված ես ինտենսիվորեն շնչել ձմռանը հեծանիվ վարելիս, կարող են սրվել թոքերի խնդիրներն այն մարդկանց մոտ, ովքեր ասթմա ունեն։ Սառը եղանակին քշելու պատճառով ամեն ձմեռ ծանոթներիցս մեկի գլանները բորբոքվում են, և նա պարբերաբար տառապում է անգինայով։ Նաև լինում են մեջքի կամ հոդերի խնդիրներ, որովհետև չնայած լավ «զինվելուն», միշտ էլ սառը քամու տակ ընկնելը կա ու կա։ Եթե ձեր օրգանիզմն ունի նման թուլություններ, ապա «ձմռանը վարե՞լ, թե ոչ» հարցին ավելի լավ է տալ բացասական պատասխան, քանի որ հիվանդությունների վատթարացումը տարեց տարի ոչ մի լավ արդյունք չի տա։ Կեղտոտ հեծանիվ բնակարանում Ցեխը շատ արդիական խնդիր է քաղաքային հեծանվորդների համար, ովքեր վարում են աշուն-ձմեռ-գարուն եղանակներին։ Այն, ձյան և անձրևաջրերի հետ խառնված, մուտք է գործում բնակարան հեծանիվի անիվների հետ։ Ամեն անգամ վարելուց հետո հեծանիվը լվանալն ուղղակի անհնար է, այդ իսկ պատճառով անիվներից ցեխը ծորում է հատակի կամ լավագույն դեպքում նախապես հեծանիվի տակ դրված թերթերի վրա։ Բացի այդ, կեղտոտ հեծանիվի տեսքը, որը չորանում է միջանցքում կամ ավելի վատ՝ սենյակում, կարող է դուր չգալ քո երկրորդ կեսին, ով իրոք չի հասկանում, թե ինչ իմաստ ունի ձմռանը հեծանիվ վարել։ Ինչո՞ւ ձմռանը վարել հեծանիվ Եվ ահա, հասանք գլխավոր հարցին. եթե կան այսքան բացասական կողմեր, ապա «Ինչո՞ւ»։ Կարող եք ամբողջ ձմեռն անցկացնել մարզասրահում, սակայն գարնանը, երբ դուրս գաք նորից հեծանիվ վարելու, մի քանի ամիս դադարից հետո, որոշակի ժամանակ է անհրաժեշտ նորից հարմարվելու համար։ Իսկ եթե ձմռանը պարբերաբար վարեք, թեկուզ քիչ, ապա գարնանը տարբերությունն այդքան ակնհայտ չի լինի։ Նաև կան մարդիկ, ովքեր ձմռանը հեծանիվ վարելուց իրոք հաճույք են զգում։ Նրանց դուր է գալիս սառնամանիքը, և նրանք ուղղակի պաշտում են ձյան վրա քշելը։ Ուրիշ հեծանվորդներ ասում են, որ ձմռանը զարգացնում են հեծանիվը կառավարելու հմտությունը և դրանից հետո ամռանը իրենց ավելի վստահ են զգում։ Չնայած ցրտին, ոմանք շարունակում են օգտագործել հեծանիվը որպես տրանսպորտային միջոց։ |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |