1. Արգելակման բռնակներ (тормозные ручки)
Ծառայում են հեծանիվի արգելակումը կառավարելուն: Տեղակայված են ղեկի աջ և ձախ հատվածներում: Եղեք ծայրահեղ ուշադիր բռնակների հետ,քանի որ դիմացի արգելակման բռնակը (հիմնականում գտնվում է ձախ հատվածում) ուժեղ սեղմելուց հնարավոր է գլխիվայր շրջվեք:
2. Արագության կարգավորիչներ (шифтеры)
Միանգամից ղեկի վրայից արագության կառավարման համար է: Կախված միջավայրից, Դուք կարող եք կարգավորիչների օգնությամբ ընտրել ձեզ համար ճիշտ և հարմար արագություն:
3. Ղեկի բռնակներ (грипсы)
Բռնակները ծառայում են հեծանիվը ավելի հարմար կառավարելու համար:Դուք բռնվում եք բռնակներից ամբողջ վարման ժամանակ: Խճուղային հեծանիվների համար բռնակների փոխարեն ղեկը փաթաթվում է ռետինե ժապավենով:
4. Ղեկի ելուստ (вынос руля)
Ելուստը ծառայում է որպես ամրակալ ղեկի և դիմացի ամորտիզատորի կապման համար: Կախված նրա չափերից և անկյան մեծությունից ամեն հեծանվորդ կարող է ընտրել իրեն հարման նստելաձև (посадка)
5. Ղեկ (руль)
Հեծանիվի ղեկը լինում է մի քանի տեսակի և տարբեր չափերի`ուղիղ որոշ ծռությամբ, կարճ (ճանապարհորդելու համար,540-620 մմ),ծռությունով և բարձրությամբ (արտաճանապարհային վարման համար,620-670մմ) և ուժեղացված (էքսրտեմալ վարման համար 660-710մմ): Խճուղային հեծանիվների համար ղեկերը արտադրվում են հատուկ ձևի, որի չափերը լինում են 380-460մմ:
6. Ղեկասյուն (рулевая колонка)
Ծառայում է դիմացի ամորտիզատորի(вилка) և հեծանվակմախքի(рама) կապման համար: Պարունակում է իր մեջ երկու ամրապնդված արդյունաբերական առանցքակալներ (подшипник):
7. Դիմացի ամորտիզատոր (амортизационная вилка)
Դիմաց ամորտիզատորը նախատեսված է անհարթությունները հարմարավետ հաղթահարելու համար:
8-11. Անիվ (колесо)
Անվագոտին (обод), ծածկադողը(покрышка), հեծանվաճաղերը(спицы) և սռնակալը(втулка) կազմում են ամբողջ անիվը: Մրցավազքի ժամանակ կայուն և թեթև անիվները հաջողության մի մասն են: Թեթև անիվները խիստ կարևոր դեր են խաղում հեծանիվը արագ տեղից շարժելու համար:
12. Արգելակներ (тормоза)
Արգելակները լինում են երկու տեսակ ` սկավառակային(disc) և անվագոտկային (v-brake) որոնք իրենց հերթին լինում են մեխանիկական, կամ հիդրավլիկ; Արգելակները պետք է միշտ լինեն դիմացից և հետևից:
13. Նստատեղ (седло)
Ցանկացած հեծանվորդ նստատեղը ըտրում է իր հարմարավետությունից ելնելով: Նստատեղի հարմարավետությունը ուղիղ կապ ունի հեծանվորդի տրամադրության և հեծանիվ վարելու արդյունավետության հետ:
Նստատեղը պետք է միշտ լինի հնարավորինս հարմար:
14. Նստատեղի ցցաձող (подседельный штырь)
Նախատեսված է նստատեղը հեծանվակմախքին ամրացնելու համար: Դրա օգնությամբ կարելի է ըստ հասակի հարմարեցնել նստատեղը:
15. Հետևի ամորտիզատոր (задний амортизатор)
Ճանապարհի անհարթությունները թեթևացնելու համար է: Լինում են օդային և զսպանակային ամորտիզատորներ:
16. Հեծանվային աստղեր (кассета)
Հետևի աստղերը պատասխանատու են շարժման համար: Աստղերը լինում են 6-10 արագություններով,չնայած դուք կարող եք հանդիպել այլ քանակի արագություններով աստղերի նույնպես:
17. Համակարգ (система / кривошипная система)
Համակարգը դա հեծանիվի դիմացի աստղերն են, շարժաձողերի (шатун) հետ: Հեծանվակմախքին համակարգը ամրանում է գլանի (каретка) օգնությամբ, որը տեղադրվում է հեծանվակմախքին հատուկ նախատեսված անցքի մեջ:
Ժամանակակից համակարգերը արտադրվում են ներդրված գլանով:
18. Պեդալ (педали)
Հեծանիվների թանկարժեք մոդելները արտադրվում են առանց պեդալների: Մարզիկը տեղադրում է իրեն հարմար պեդալներ: Պեդալները լինում են կոնտակտային և ոչ կոնտակտային: Կոնտակտային պեդալները պահանջում են հատուկ կոշիկներ կցման համար: Կցման համար նախատեսված ամրակները հիմնականում լինում են պեդալների հետ:
19. Շղթա (цепь)
Շղթան կապում է հետևի և առջևի հեծանվային աստղերը: (Նայեք 17 և 16 կետերը)
20-21.Փոխարկիչներ (переключатели)
Արագության փոխարկիչները ծառայում են շղթայի հեծանվային մեծ աստղից փոքրին և հակառակը տեղափոխելուն: Հետևի փոխարկիչը աշխատում է աստղերի հետ, իսկ դիմացինը՝ ՙհամակարգի՚:
22. Արգելակման սկավառակ (тормозной диск)
Մտնում է սկավառակային արգելակման կազմի մեջ և հանդիսանում է հենց այն մասնիկը, որին հպվում են արգելակի ճնշիչները, որի հետևանքով հեծանիվի ընթացքը դանդաղում է:
23-24, 27. Հեծանվակմաղխք (рама)
Հեծանիվակմախքը գլխավոր օղակն է,որը կապում է բոլոր բաղադրիչները մեկ ամբողջությունում: Հեծանիվակմախքի որակից, ձևից և նյութից է կախված ամբողջ հեծանիվի ընթացքային որակը: Կմախքները լինում են երկու ամորտիզատորով,միայն դմիացի ամորտիզատորով և ընդհանրապես առանց ամորտիզատորի:
25-26. Կախոց (подвеска)
Ծխնիների և կապերի հատուկ տեղաբաշխումը կախոցի վրա ապահովում է ամորտիզացիայի գերազանց աշխատանքը: