Գլխավոր էջ » 2015 » Июль » 14 » VeloClub - Հուլիսի 17 - Going to Crimea
12:03
VeloClub - Հուլիսի 17 - Going to Crimea

Ողջույն սիրելի ընկերներ։ Ահա և լրացավ մեր ակումբի զարգացմանն ուղղված ակտիվ աշխատանքի կես տարին։ Այս ընթացքում մենք հասցրեցինք իրագործել մի քանի շատ կարևոր նախագծեր, որոնցից են՝ VeloClub-ի անվճար հեծանվավարժանքները, Մարմնամարզությունները VeloClub-ի հետ, "Let's create smile" խմբի մեր սիրելի ընկերների հետ օգնեցինք երեխաներին, գործարկեցինք այս վեբ-հարթակը և մեր ընկերների հսկայական աշխատանքի շնորհիվ կարողացանք պատասխանել բավական շատ հարցերի՝ գործարկելով համապատասխան թեմատիկ բլոգը, որն արդեն ընթերցվել է մի քանի հազար (!!!) անգամ։ 

Մենք հիմք դրեցինք ապագա Հայկական Հեծանվային վիքիպեդիային, և, որ ավելի կարևոր է, ծանոթացանք վառ ու հետաքրքիր մարդկանց հետ (ցավոք, մեր նոր ընկերների անուններն այստեղ ավելացնելու համար ժամանակը չհերիքեց)։


Մի քանի ամիս առաջ մենք մեր առջև կոնկրետ նպատակներ ու պարտականություններ դրեցինք, որոնց շրջանակում ընդգծեցինք Հայաստանում հեծանվային մշակույթի զարգացման գործում մեր ձգտումը։ Արդյոք ստացվե՞ց թեկուզ փոքր-ինչ մոտենալ այդ նպատակին։ Ներքոհիշյալ կբերենք Google Analytics-ի (ի՞նչ էինք անելու առանց դրա) որոշ վիճակագրություն։


Վերջին 100 օրվա ընթացքում մեր կայք այցելել են ավելի քան 8000 (!!!) եզակի այցելու (уникальный посетитель)։ Նրանք դիտել են մեր կայքի ավելի քան 35000 էջ, ընդ որում այցելությունների 80%-ից ավելին՝ Հայաստանից։ Մեր կայքը հարյուրավոր այցելուներ է ունեցել Ռուսաստանից, Գերմանիայից, Չինաստանից, Ճապոնիայից ու Անգլիայից։ Մեզ են դիմել տասնյակ տուրիստներ վերը նշված երկրներից (և ոչ միայն) տարբեր տեսակի ծառայության ակնկալիքով. ոմանց օգնել ենք գիշերակացի հարցում, որոշների օգնել ենք վերանորոգման կամ պահեստամասերի ձեռքբերման հարցում։ Կայքի այցելուների 67.17%-ը օգտվել է անձնական համակարգիչներից (desktop), բջջային հեռախոսներից՝ 26.24%-ը (mobile), իսկ պլանշետներից՝ 6.59% (tablet);
Բայց, ինչպես ասում են, ամեն լավ բան ունի իր ավարտը…
Ելնելով վերոհիշյալից, հաշվի առնելով, որ մեր գործունեության ընթացքում բացարձակապես որևիցե ֆինանսական աջակցություն չենք ունեցել, կարծում եմ, եթե մեր նպատակին ամբողջովին չենք հասել, ապա գոնե ճիշտ ուղու վրա ենք։ 
Սակայն, կապված կլիմայական դաժան պայմաններից, երբ մարդիկ հիմնականում արձակուրդ են գնում ու գերադասում են հեռանալ քաղաքից դեպի ամառանոցներ, Բաթումի ծով կամ պարզապես խուսափում են 4 պատերից դուրս ու առանց կոնդիցիոների որևէ գործ անել, մենք, Ձեր հավատարիմ ընկերներ Վոլֆն ու Էմիլը որոշեցինք ևս փոքր-ինչ հանգստանալ, ու, որպես իսկական մազոխիստներ ծանր փորձությունների իսկական սիրահարներ, մեր ակումբի անունից հեծանվային ճանապարհորդություն ձեռնարկել դեպի Ղրիմ՝ մեր հետ տանելով լույս ու երջանկություն մեր ակումբի դրոշը այն ազգերին, որոնց կհանդիպենք մեր փշոտ ճանապարհին ու կպատմենք մեր երկրի և ակումբի մասին։ 
Մեր ճանապարհորդությունը կսկսվի հուլիսի 20-ին ու չգիտենք թե ինչքան կտևի։ Ամեն դեպքում, բերում ենք մեր երթուղու մոտավոր քարտեզը.

Ինչ վերաբերում է մեր ակումբի հետագա գործունեությանը, ապա մինչև օգոստոսի 20-ը մեր ակումբը կշարունակի գործել բնականոն հունով.
Շաբաթ օրերին կընթանան անվճար հեծանվավարժանքները, կիրակի օրերը կկազմակերպվեն հեծանվային արշավներ։ Գառաժը կաշխատի առաջվա նման՝ սկսած ժամը 16։00-ից։ Կապի համար գործելու է նույն հեռախոսահամարը՝ 094-45-40-27։

Եվ որպես վերջաբան, բոլոր նրանք, ովքեր կհետաքրքրվեն մեր ուղևորությունով ու ցանկություն կունենան ժամանակ առ ժամանակ տեսնել մեր մեռած ու քրտինքի մեջ կորած երջանիկ դեմքերը, այցելեք մեր կայքի նոր էջը, որտեղ մենք պարբերաբար ֆոտոհաշվետություններ ու մեկնաբանություններ կտեղադրենք։ Մենք համոզված ենք, որ այս էջում բերված մեր փորձը միանշանակ օգտակար կլինի հետագայում հայ հեծանվորդ տուրիստների համար։ 


Մեծ հարգանքով ու շնորհակալությամբ, որ Դուք միշտ մեր հետ եք ու միշտ ոգևորում եք մեզ՝ Վոլֆ ու Էմիլ։

RUSSIAN:

Добрый день дорогие друзья. Вот и прошло пол года активной работы над развитием клуба. За это время мы успели запустить несколько крайне полезных инициатив, как VeloClub-ի անվճար հեծանվավարժանքներ , Մարմնամարզություններ VeloClub-ի հետ , помогали детям участвуя в инициативах наших дорогих друзей из группы "Let's create smile" , запустили эту веб-площадку, и, благодаря колоссальному труду наших друзей смогли ответить на огромное количество вопросов запустив соответствующий тематический блог, который, уже был прочтен несколько тысяч(!!!) раз :) 

Мы заложили основу нашей будущей Армянской ВелоВикипедии  , и, что наиболее важно, познакомились с огромным количеством ярких и интересных личностей  (увы, времени добавить сюда всех наших друзей у нас не хватило).

Несколько месяцев назад мы очень четко обозначили все наши цели и обязательства, в рамках которых мы подчеркнули наше стремление развить велокультуру в Армении. Получилось ли у нас хоть немного приблизиться к этой цели? Дальше немного статистики от Google Analytics (куда же без нее?! :))

За последние 100 дней наш вебсайт посетили более 8000 (!!!) уникальных пользователей. Ими были просмотрены свыше 35000 страниц нашего сайта, из которых 80+% были из Армении. Нас успели посетить сотни пользователей из России, Германии, Китая, Японии и Англии. К нам обращались десятки туристов из вышеперечисленных ( и не только ) стран, для оказания разного рода поддержки, и мы помогли им всем без исключения не жалея сил, кому-то предоставляя ночлег, кому-то помогая в ремонте и замене запчастей. Нас читали со стационарных компьютеров (desktop 67,17%), с мобильных устройств (mobile 26.24%) и планшетов (tablets - 6.59%).

Но, все хорошее рано или поздно заканчивается и растворяется в закате...

Исходя из вышеуказанного, с учетом абсолютного отсутствия какого-либо финансирования нашей деятельности, думаю, мы если и не добились нашей цели полностью, то как минимум идем верным курсом.

Однако, всвязи с крайне жестокими погодными условиями, когда большинство людей берут отпуска, предпочитают разъезжаться по дачам, уезжать в Батуми на море и просто избегают какой-либо деятельности за пределами четырех стен и кондиционера, мы, Ваши верные друзья, Вольф и Эмиль, решили тоже немного отдохнуть, и, как истинные мазохисты любители тяжелых испытаний, от имени нашего Клуба, совершить велопутешествие в Крым, неся лучи света и счастья  знамя нашего клуба народам, которые встретим на нашем тернистом пути и рассказывая о нашей стране и нашем сообществе :)

Наш с Эмилем путь начинается 20го июля и продлится не имеем понятия сколько времени.На всякий случай, добавляем примерную карту нашего маршрута:

Что касается дальнейшей деятельности клуба в наше отсутствие, то до 20го августа вся деятельность нашего клуба будет идти в плановом режиме:

По субботам будут проводиться бесплатные велоуроки, по воскресениям будут велопоходы. Гараж будет функционировать в плановом режиме и будет работать с 16:00. Для связи будет использоваться тот же номер : 094-45-40-27.

Ну и напоследок, для всех тех, кто проявит интерес к нашей поездке и захочет время от времени видеть наши  убитые и вспотевшие счастливые лица, мы будем все время вести фотоотчет нашей поездки с комментариями на нашей новой странице вебсайта посвященной этой поездке. Мы уверены, что тот опыт, который мы перенесем на эту страницу нашего сайта, однозначно будет полезен для будущих армянских велотуристов :)

С большим уважением, и благодарностью за то, что Вы всегда рядом, и всегда поддерживаете нас,

Вольф и Эмиль.

 

 

 

Դիտումներ: 5084 | Ավելացրեց: BROTHERHOODD | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 6
avatar
1 Sergey • 15:11, 16.07.2015
voxunum em dzez axperner biggrin cool
avatar
2 Sergey • 15:11, 16.07.2015
*voxjunum ))
avatar
0
3 BROTHERHOODD • 15:33, 16.07.2015
voxjunely ok-a :))
avatar
4 Sergey • 10:20, 20.07.2015
anporcanq smile
avatar
5 BRUNO • 21:07, 20.07.2015
Հաջողություն,անվտանգ ու անփորձանք Ճանապարհ եմ մաղթում Ձեզ
avatar
6 levonhovhannisyan2012 • 01:42, 26.07.2015
anpordzanq tex hasneq u apreq (Y) :)[color=orange]
avatar