15:21 Հեծանվավազքը ձմռանը՝ ինչ հագնել և ինչով զինվել: |
Հեծանվավազքը ձմռանը. ի՞նչ հագնել և ինչո՞վ զինվել:)Առաջին հերթին պետք է հասկանալ, որ ձմեռային հեծանվավազքի ճիշտ հագուստի բանալին մի քանի շերտ հագուստ է։ Քրտնարտադրության պատճառով չի կարելի հագնել վերարկու և հանգիստ հեծանիվ քշել։ Թեկուզ նայելով նկարից ելնելով՝ քշում են միայն այդպես հագնված։ Ներքևի շերտ Հեծանվավազքի ձմեռային հագուստի հիմքը տաքացնող կամ ջերմակայուն ներքնազգեստն է (термобелье): Ժամանակին այդպիսի կոմպլեկտ ես գնել էի բավականին մեծ գումարով Helly Hansen ֆիրմայից, որը մինչ այսօր ծառայում է ինձ: Եթե չեմ սխալվում, դա սինթետիկի և բրդի ինչ-որ խորամանկ խառնուրդ է, որը դուրս է հանում քրտինքը և միաժամանակ գերազանց տաքացնում է: Միջին Շերտ Հաջորդ շերտը հենց հեծանվային համազգեստն է: Անձամբ ես հագնում եմ այսպես․ սկզբից հագնում եմ ամառային հեծանվային վերնաշապիկը՝ երկար թևերով, և կիսավարտիք` ջերմահագուստի վրայից: Կախված ջերմաստիճանից՝ հագնում եմ ևս մեկ հեծանվային վերնաշապիկ (եթե շատ ցուրտ է, ապա դրա փոխարեն բրդյա թեթև բաճկոն): Վերին շերտ Այստեղ մեզ անհրաժեշտ է պաշտպանվել քամուց: Հեծանվային կիսավարտիքի վրայից ես հագնում եմ դահուկորդի ձիգ տրիկո` դիմացից պաշտպանված քամուց: Մարմնի վերևի մասում կատարյալ կլինի "мембранная куртка", սակայն դրա բացակայության դեպքում կարելի է հագնել սովորական "ветровка", իսկ եթե դրսում շատ քամոտ է, ապա դրա տակից դահուկորդի ժիլետ` դիմացից քամի չանցկացնող, իսկ մեջքից՝ շնչող: Գլխարկ Ձմռանը սաղավարտի տակից գլխարկ դնելը պարտադիր է: Ես կրում եմ քիփ բալակլավա, շատերը գնում են հատուկ բրդյա գլխարկներ, որոնք ծածկում են ականջները: Ընդունելի է ցանկացած տարբերակ, կարևորը չհրաժարվել սաղավարտից` ի օգուտ մեծ և տաք գլխարկի։ Ձեռնոցներ Անձամբ ես չեմ գնել ոչ մի հատուկ հեծանվային ձեռնոցներ: Օգտվել եմ սովորական սպորտային: Կարևորը, որ նրանք լինեն քամի չանցկացնող և ունենան բավականին երկարություն: Կարելի է օգտագործել երկու զույգ ձեռնոց: Բրդյա բարակը ներսից և ավելի տաքը վերևից: Կոշիկ Եթե հագուստի հարցը քիչ թե շատ հեշտ է, ապա ցրտի խնդիրը ոտքերի համար ինձ հաճախակի դնում է փակուղու մեջ: Իմ արյան շրջանառությունն այդքան էլ լավ չէ և իմ ոտքերը միշտ մրսում են: Բացի այդ, ես կոնտակտային պեդալների համառ կողմակից եմ (ոչ մի դեպքում չեմ փոխի իմ կոնտակտային պեդալները), ուստի իմ խնդիրը բարդանում է կրկնակի: Բանը նրանում է, որ կոնտակտների մեջ ցուրտը հասնում է ոտքերին մետաղական շիպի միջոցով, իսկ կոնտակտների համար որևէ իսկապես տաք ձմեռային կոշիկ չկա: Այսպիսով ես պետք է խոստովանեմ, որ ձմռանը կարելի է փոխել կոնտակտային պեդալները, որպեսզի հնարավոր լինի օգտագործել սովորական ձմեռային կոշիկ: Եվ թեկուզ, հենց ձմռանը կոնտակտային պեդալները անհրաժեշտ են ինչպես երբեք, այնուամենայնիվ, այդ տարբերակը ավելի հեշտ և էժան կլինի, քան կոնտակտային պեդալներին հարմար ձմեռային կոշիկ գտնելը։
Ձմեռային հեծանվավազքին վերաբերվող ևս մի քանի խորհուրդ։ Շիպերով անվադողերի գնումը շատ ճիշտ որոշում կլինի: Չնայած բավականին թանկ գնին, այն լիովին իրեն կարդարացնի, եթե դուք ամեն դեպքում որոշել եք ձմեռային հեծանվավազքով զբաղվել: Ի՞նչ կասեք թանկագին ընթերցողներ: Կարելի՞ է արդյոք մեզ մոտ հեծանիվ վարել ձմռանը, արդյոք իմաստ կա՞ դրա մեջ, արժե՞ արդյոք այդքան գումար ծախսել թանկ հագուստի վրա: Ով ունի փորձ՝ պատմեք: Շնորհակալություն ուշադրության համար! Հետևեք մեր նորություններին :) |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | |
| |