Գլխավոր էջ » 2015 » Июнь » 14 » VeloClub (Հունիս 8- Հունիս 14)
23:26
VeloClub (Հունիս 8- Հունիս 14)

Ողջույն սիրելի խմբակիցներ !

Երեկ մենք ավարտեցինք մեր երկօրյա արշավը դեպի Սևանի ափ։

Չնայած նրան,որ դա մեր առաջին երկօրյա արշավն էր այս տարվա մեջ, սակայն միջոցառման տեղադրումից հետո մենք ստացանք բազում զանգեր, մարդիկ սկսեցին հետաքրքրվել մանրամասներով, սակայն նրանցից շատերը  եղանակի պատճառով որոշեցին սպասել ևս մեկ ամիս: Այնուհանդերձ արշավին մասնակցեցին 20-ից ավելի հեծանվասերներ :)

Եղանակը հրաշալի էր: Գիշերը, ի զարմանս շատերի, անգամ քամի չկար և մենք պարզապես հոյակապ ժամանակ անցկացրինք մեր իսկ պատրաստած սեղանի շուրջ` խորովածով, երաժշությամբ, պարերով և պատմություններով խարույկի շուրջ:)

Լուսանկարներ մեր անմոռանալի արշավից.

Վիդեոն կլինի ավելի ուշ` որոշակի տեխնիկական աշխատանքից հետո մեր կայքում.

Հարկ է հիշեցնել նաև, որ մենք անցած շաբաթ հրապարակել ենք մեր նոր նյութը «Հեծանիվի կառուցվածքը» թեմայով, որը մենք շարունակաբար ավելի կկատարելագործենք, նյութը կարդալու համար պետք է այցելեք նշված հղումով.

http://veloclub.am/index/hecanivi_karucvacq/0-4

Շաբաթ օրը մենք անցկացրեցինք նաև մեր անվճար հեծանվավարժանքները բոլորի համար, որի արդյունքում հայաստանում ավելացավ ևս մի քանի նոր հեծանվորդ :)  Մեր դասերին մասնակցելու համար հետևեք մեզ մեր էջում՝

https://www.facebook.com/veloclubarmenialessons

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նաև հաջորդ արշավը, որը պատրաստվում է կազմակերպել Velo Club-ը

http://veloclub.am/forum/3-38-1

Հիշեցնում ենք, որ մեր Ակումբի ողջ գործունեությունը ԱՆՎՃԱՐ է ԲՈԼՈՐ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ :) Ավելի մանրամասն մեր ակումբի մասին կարդացեք այստեղ ՝

http://veloclub.am/forum/6-8-1

http://veloclub.am/forum/6-7-1

http://veloclub.am/forum/6-9-1

Բոլոր հարցերով դիմել ՝

https://www.facebook.com/emil.asatryan

https://www.facebook.com/AlexanyanWolf

կամ զանգահարել ՝ 094454027 ( Էմիլ )

Դիտումներ: 3520 | Ավելացրեց: BROTHERHOODD | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar