Ողջույն սիրելի ընկերներ։ Ահա և ավարտվեց դեպի Հանքավան մեր երկօրյա արշավը։
Արշավի լուսանկարները բարձր որակով կարող եք տեսնել այստեղ՝ Հանքավանի նկարներ
Անցած շաբաթ կայացավ նաև կարևոր իրադարձությունների մի ամբողջ շարք, այդ թվում՝
1.Մենք այցելեցինք մեր ընկերներին՝ Շող երեխաների խնամքի կենտրոն։ Այցելության ֆոտոհաշվետվությունն այստեղ. Մեր այցերի նկարներ և այստեղ.
2. «Առողջ մարմնում առողջ հոգի» նախագծի շրջանակներում մենք անցկացրեցինք մեր մարզումները։ Հաջորդ մարզումները պատրաստվում ենք անցկացնել այս շաբաթ օրը՝ վաղ առավոտյան։ Նորություններին հետևեք մեր էջում.
Մարմնամարզություններ VeloClub-ի հետ:
3.Շաբաթ օրը մենք նաև անցկացրեցինք հերթական անվճար հեծանվավարժանքները։ Դրա մասին մանրամասն՝ այստեղ. Անվճար հեծանվավարժանքներ VeloClub-ի հետ:
Մի մոռացեք ձեր ընկերների հետ կիսվել մեր բլոգի հոդվածներով։ Դրանք ճիշտ և հնարավորինս անվտանգ հեծանիվ վարել սովորելու մասին տեղեկատվություն են՝ http://veloclub.am/blog
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նաև հաջորդ արշավը որը կկայանա այս կիրակի օրը, և որը իդեալական է նորեկների համար (12.07.2015)՝ Դեպի Աշտարակ - Ծիրան ուտելու։ http://veloclub.am/forum/3-43-1
Հիշեցնում ենք, որ մեր Ակումբի ողջ գործունեությունը ԱՆՎՃԱՐ է ԲՈԼՈՐ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ :) Ավելի մանրամասն մեր ակումբի մասին կարդացեք այստեղ ՝
http://veloclub.am/forum/6-8-1
http://veloclub.am/forum/6-7-1
http://veloclub.am/forum/6-9-1
Բոլոր հարցերով դիմել ՝
https://www.facebook.com/emil.asatryan
https://www.facebook.com/AlexanyanWolf
կամ զանգահարել ՝ 094454027 ( Էմիլ )
|