Գլխավոր էջ » 2015 » Июль » 13 » VeloClub (Հուլիս 6 - Հուլիս 12)
16:50
VeloClub (Հուլիս 6 - Հուլիս 12)

Բարի օր հարգելի համաակումբցիներ։ Սկսվում է նոր շաբաթ, իսկ դա նշանակում է, որ «Վարդավառի» տոնն արդեն անցյալում է։ VeloClub-ն այդ տոնը յուրովի նշեց՝ կազմակերպելով հեծանվարշավ դեպի Աշտարակի ձոր, որտեղ մեր ընկերները մեզ ծիրան հյուրասիրեցին, իսկ այնուհետև իրար հավեսով ջրեցինք, ահագին նկարվեցին ու վերադարձանք Երևան։ Արշավի որակյալ լուսանկարները (42 հատ) կարող եք դիտել այստեղ։ 

Այս շաբաթ նախատեսել ենք. 

անվճար հեծանվավարժանքներ (մասնակցեք մեր միջոցառմանը՝ օգնելով ուրիշներին, կամ հրավիրեք ձեր ընկերներին և մենք նրանց կսովորեցնենք հեծանիվ վարել)։ Մասնակցելու համար սեղմեք այստեղ։

VeloClub-ը նաև շարունակում է իր շաբաթօրյա առավոտյան մարմնամարզությունները, որոնց կարող եք միանալ՝ սեղմելով այստեղ։

Չենք մոռանում կարդալ մեր ԲԼՈԳ-ը` շատ կարևոր գիտելիքներ ձեռք բերելու համար։ Այս շաբաթ մենք կավելացնենք ևս մեկ նյութ, որը կպատասխանի ձեր այն հարցին, թե հեծանիվ վարելու ճիշտ ռիթմը ո՞րն է և թե ի՞նչ տեմպ է պետք պահել հեծանիվ վարելիս, որպեսզի ոտքերը չվնասվեն։ 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նաև հաջորդ արշավը որը կկայանա այս կիրակի օրը, և որը իդեալական է նորեկների համար (19.07.2015)՝ մեր կողմից շատ սիրված Արզնու ձորը:

Ավելի մանրմասն ՝ այստեղ:

 

Հիշեցնում ենք, որ մեր Ակումբի ողջ գործունեությունը ԱՆՎՃԱՐ է ԲՈԼՈՐ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ :) Ավելի մանրամասն մեր ակումբի մասին կարդացեք այստեղ ՝

http://veloclub.am/forum/6-8-1

http://veloclub.am/forum/6-7-1

http://veloclub.am/forum/6-9-1

Բոլոր հարցերով դիմել ՝

https://www.facebook.com/emil.asatryan

https://www.facebook.com/AlexanyanWolf

կամ զանգահարել ՝ 094454027 ( Էմիլ )

Դիտումներ: 3939 | Ավելացրեց: BROTHERHOODD | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar