Գլխավոր էջ » 2015 » Май » 25 » VeloClub (Մայիս 18 - Մայիս 24)
12:45
VeloClub (Մայիս 18 - Մայիս 24)

Նորից բարև, մեր հարգելի՛ ակումբակիցներ։ Անցած շաբաթ անձրևոտ էր, բայց դա ոչ մի կերպ չազդեց մեր բարձր տրամադրության վրա։ Ահա թե ինչ ենք հասցրել անել այդ ընթացքում։

Մեր ուղին դեպի Մարգարա անցնում էր մեծաթիվ մանր գյուղերի միջով, որտեղ գյուղացիները մեզ տեսնելով  ուրախությամբ բացականչում էին "Hello!", մտածելով թե մենք արտասահմանցիներ ենք՝ մեր որոշ ակումբակիցների հեծանվային համազգեստից ելնելով, իսկ հետո լսելով մեր «Բարի օր ձեզ» առանց ակցենտ պատասխանը, զարմանում էին, թե մենք ինչ ենք անում այդ կողմերում։ Մենք տեսանք նաև թուրքական փակ սահմանը և ՌԴ ՖՊԾ  աշխատակցին, ով սկզբում մեզ հարցրեց, թե արդյո՞ք բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք, իսկ հետո ասաց, որ սահմանի մոտ նկարվել չի թույլատրվում և մեզ մի լավ պիկնիկի համար նախատեսված վայր ուղեկցեց, որի համար էլ նրան հայտնում ենք մեր շնորհակալությունը։

Արշավի բոլոր նկարները բարձր որակով, կարող եք տեսնել մեր «Մարգարա 24.05.2015» ֆոտոալբոմում՝ http://veloclub.am/photo/margara_24_05_2015/31

Անցած շաբաթ օրը, ցավոք, մեր անվճար հեծանվավարժանքներին ոչ ոք չեկավ ուժեղ անձրևի պատճառով, CivilNet-ը նկարեց ռեպորտաժ մեր մասին (դիտեք այստեղ) , իսկ մեր հեծանիվով այցերը տեղի չունեցան նույն եղանակի պատճառով: Ավելի մանրամասն մեր VELO Visits-ի մասին այստեղ` https://www.facebook.com/events/1603933313174320/

Չենք մոռանում ողջունել մեր նորեկներին! `

Արտյոմ Միլիտոնյան http://veloclub.am/photo/?photo=694

Արտաշ Պողոսյան http://veloclub.am/photo/?photo=695

Վաղո Իսրայելյան http://veloclub.am/photo/?photo=696

Անդո Ավագյան http://veloclub.am/photo/?photo=697

Մեր բլոգում ավելացավ ևս մեկ կարևոր հարցի պատասխան ՝ Հեծանվավազքով զբաղվելիս արդյո՞ք հնարավոր է նիհարելիսկ այս շաբաթ մենք կպատմենք Ձեզ թե ինչպես հեծանվորդը պետք է իրեն պահի խմբում քշելու ժամանակ :)

Իսկ գարնանային վերջին արշավը VeloClub-ը որոշեց անցկացնի Էջմիածնում։ Արշավի մասին ԲՈԼՈՐ մանրամասները այստեղ ՝ Դեպի Էջմիածին http://veloclub.am/forum/3-15-1:

Հիշեցնում ենք, որ մեր Ակումբի ողջ գործունեությունը ԱՆՎՃԱՐ է ԲՈԼՈՐ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ :) Ավելի մանրամասն մեր ակումբի մասին կարդացեք այստեղ ՝
http://veloclub.am/forum/6-8-1
http://veloclub.am/forum/6-7-1
http://veloclub.am/forum/6-9-1

Բոլոր հարցերով դիմել ՝
https://www.facebook.com/emil.asatryan
https://www.facebook.com/AlexanyanWolf
կամ զանգահարել ՝ 094454027 ( Էմիլ )

Դիտումներ: 1818 | Ավելացրեց: BROTHERHOODD | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
avatar
1 allaedul • 09:21, 25.06.2015
biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin
avatar