[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Страница 1 из 1
  • 1
Ֆորում » VeloClub Հիմնական » Մեր մասին » Ինչպես եք Դուք կարող աջակցել ակումբի զարգացմանը (Как Вы можете помочь нашему клубу)
Ինչպես եք Դուք կարող աջակցել ակումբի զարգացմանը
BROTHERHOODDДата: Четверг, 23.04.2015, 16:55 | Сообщение # 1
Level 3
Группа: Администраторы
Сообщений: 84
Репутация: 100
Статус: Offline
Մենք երկար ժամանակ մտածում էինք, թե որ ուղղությամբ պետք է ընթանա ակումբի զարգացումը:
Ակումբի կազմավորման սկզբից մեզ համար ուղենիշ էր այն, որ ակումբը չի ունենալու կոմերցիոն ուղղվածություն:
Առաջին հայացքից մեզ դժվար էր պատկերացնել, թե ինչպես պետք է զարգացնենք մեր գործունեությունը առանց ֆինանսավորման, սակայն մեզ օգնության եկան ակումբի անդամները, ովքեր իրենց անհատույց աջակցությունն առաջարկեցին ակումբի զարգացման գործում:
Ակումբի անդամների գերակշիռ մեծամասնությունը ներկայումս կամ սովորում է կամ աշխատում, և մեզ համար ակնհայտ է այն փաստը, որ ակումբի անդամները վառ անհատականություններ են, ովքեր կարող են մեզ հետ միասին՝ առանց ավելորդ ջանքերի դարձնել մեր ակումբը ավելի լավը և ավելի պիտանի հեծանվասեր հասարակությանը:
Մենք դիմում ենք բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն ակումբի ապագայի հանդեպ:
Գուցե դուք լավ լուսանկարիչ եք, ծրագրավորող, լեզվաբան, դիզայներ կամ ուղղակի մարդ, ով լավ տիրապետում է հեծանիվ վարելու արվեստին և պատկերացում ունի հեծանվային պահեստամասերի վերաբերյալ: Կամ միգուցե դուք վերը նշված հմտություններից որևէ մեկը չունեք, սակայն ունեք մեզ միանալու և աջակցելու մեծ ցանկություն: Դա արդեն ավելի քան բավարար է ՁԵԶ մեր ակումբի լավ ընկերը և աջակիցը համարելու համար:
Այսպիսով, եթե դուք ունեք հնարավորություն և ցանկություն անկախ ձեր անձնական հմտություններից շաբաթական մեկ-երկու ժամ հատկացնելու ակումբի զարգացման գործին, ապա կապվեք մեզ հետ և մենք կներկայացնենք Ձեզ, թե ինչպես ձեր աջակցությունը կարող է օգտակար լինել ակումբին:
Եթե մեզնից յուրաքանչյուրը շաբաթական գոնե մեկ ժամ հատկացնի ակումբին՝ թեկուզ այդ մեկ ժամը անցկացնելով համակարգչի մոտ, ապա դա ավելի քան բավարար կլինի, որպեսզի մեր ակումբը զարգանա:
Եթե դուք ունեք որևէ հմտություններ, ունակություններ կամ մտքեր, որոնք գտնում եք, որ օգտակար կլինեն մեր միությանը, ապա գրեք մեզ Facebook-ով.

https://www.facebook.com/emil.asatryan
https://www.facebook.com/AlexanyanWolf

Мы долгое время думали над тем, как именно будем выстраивать вектор развития нашего клуба.
Совершенно очевидным для нас было то, что в Клубе должна быть исключена коммерческая составляющая. Вначале нам казалось, что без источников финансирования нам будет очень сложно обеспечить качественное развитие, но едва мы начали нашу деятельность, как были приятно удивлены получив множество предложений поддержки от разных членов нашего клуба.
Большинство наших одноклубников учится, либо работает и для нас ясным становится тот факт, что в нашем клубе есть множество личностей, которые могут без особых усилий сделать наш с Вами клуб еще лучше.

Мы обращаемся ко всем, кому не безразлично будущее нашего с Вами клуба.
Вы дизайнер? Фотограф? Программист? Лингвист? Или, может быть вы просто человек который на самом деле качественно хорошо разбирается в технике катания или велосипедных запчастях?
В любом случае самое главное, а именно, желание помочь клубу развиться у Вас есть, и этого более чем достаточно.
Итак, если у Вас есть возможность уделять на благо клуба полтора-два часа в неделю - пожалуйста свяжитесь с нами и в зависимости от Ваших навыков и интересов мы расскажем Вам как именно Ваша поддержка может быть полезна Клубу.
Если хоть каждый из нас уделит для клуба один час в неделю, сидя перед тем же комьютером за которым он сидит сеичас - этого более чем хватит чтобы наш с Вами Клуб процветал!
Большое спасибо.
Если у Вас есть какие-либо идеи, или навыки которые, как Вы считаете, могут оказаться полезны нашему сообществу - напишите нам на Фейсбуке:
https://www.facebook.com/emil.asatryan
https://www.facebook.com/AlexanyanWolf
 
Ֆորում » VeloClub Հիմնական » Մեր մասին » Ինչպես եք Դուք կարող աջակցել ակումբի զարգացմանը (Как Вы можете помочь нашему клубу)
  • Страница 1 из 1
  • 1
Поиск: