Նորից բարև, մեր հարգելի՛ ակումբակիցներ։ Անցած շաբաթ անձրևոտ էր, բայց դա ոչ մի կերպ չազդեց մեր բարձր տրամադրության վրա։ Ահա թե ինչ ենք հասցրել անել այդ ընթացքում։
Մեր ուղին դեպի Մարգարա անցնում էր մեծաթիվ մանր գյուղերի միջով, որտեղ գյուղացիները մեզ տեսնելով ուրախությամբ բացականչում էին "Hello!", մտածելով թե մենք արտասահմանցիներ ենք՝ մեր որոշ ակումբակիցների հեծանվային համազգեստից ելնելով, իսկ հետո լսելով մեր «Բարի օր ձեզ» առանց ակցենտ պատասխանը, զարմանում էին, թե մենք ինչ ենք անում այդ կողմերում։ Մենք տեսանք նաև թուրքական փակ սահմանը և ՌԴ ՖՊԾ աշխատակցին, ով սկզբում մեզ հարցրեց, թե արդյո՞ք բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք, իսկ հետո ասաց, որ սահմանի մոտ նկարվել չի թույլատրվում և մեզ մի լավ պիկնիկի համար նախատեսված վ
...
Читать дальше »