13:11 VeloClub (Մայիս 4 - Մայիս 10) | |
Բարև հարգելի համաակումբակիցներ: Այս անգամ ամպամած և անձրևոտ եղանակը չխանգարեց մեզ, որ անցկացնենք հրաշալի հանգստյան օրեր: Այս օրերին մենք ծանոթացանք տասնյակ նորեկների հետ, լսեցինք տասնյակ նոր կարծիքներ՝ հետագա անելիքների վերաբերյալ, լսեցինք բազմաթիվ շնորհակալական խոսքեր մեր իրականացրած աշխատանքների համար: Մենք միայն կարող ենք մեր շնորհակալությունը հայտնել ձեզ աջակցության համար, որը դուք ցուցաբերում եք: Այս աջակցությունն ու ոգևորությունն է, որ պարտավորեցնում է մեզ նոր ուժով լծվել մեր սկսած գործին: Նորեկների տրամադրության վերաբերյալ Ձեր դիտողությունները կարող եք անել մեր արշավաների ֆոտոալբոմները դիտելով ՝ Շաբաթ օրը բավականին հագեցած էր։ Սարդարապատ ուղևորությունից հետո՝ երեկոյան կայացան արդեն ավանդույթ դարձած, անվճար հեծանվավարժանքները (ավելի մանրամասն այստեղ. https://www.facebook.com/events/1440050732957227/ ) : Կարծում ենք, որ ժամանակի ընթացքում փորձ ձեռք բերելով՝ մեր ընկեր-աշակերտները նույնպես կմիանան մեր արշավներին:
Գագիկ Զաքարյան : http://veloclub.am/photo/?photo=600 Արթուր Հովհաննիսյան : http://veloclub.am/photo/?photo=599 Գայանե Պետրեսյան : http://veloclub.am/photo/?photo=598 Հայկ Նիկոլյան : http://veloclub.am/photo/?photo=597 Արամ : http://veloclub.am/photo/?photo=596 Գոռ Բադեյան : http://veloclub.am/photo/?photo=595 Գասպար Մաղակյան : http://veloclub.am/photo/?photo=594 Ալյոշա Պողոսյան : http://veloclub.am/photo/?photo=593 Բարի գալուստ :) Այս շաբաթ մենք պատրաստվում ենք արշավել նոր ուղությամբ՝ Սևաբերդ: Կայանալիք արշավի մասին Դուք կարող եք մանրամասն իմանալ այստեղ՝ http://veloclub.am/forum/3-13-1 : Ակումբի մասին ցանկացած հարցերով կարող եք կարդալ այստեղ ՝ http://veloclub.am/forum/6 կամ դիմել ՝ https://www.facebook.com/emil.asatryan | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |