10:02 Ինչպես հեծանիվով բարձրանալ կամ իջնել մայթեզրերը |
Այսօր մենք կանրադառնանք մի խնդրի, որին շատ հաճախ բախվում են սկսնակ հեծանվորդները՝ ինչպես հաղթահարել մայթեզրերը, որ չվնասենք մեր հեծանիվներիի անվադողերը: Սկսնակները երբեմն մտածում են, որ հանդիպելով մայթեզրին պետք է իջնեն հեծանիվից, նրբորեն հեծանիվը անցկացնեն հանդիպած արգելքի վրայով և նոր շարունակեն իրենց ճանապարհը. իրականում դա այդքան էլ ձանձրալի զբաղմունք չէ )))))) : Եթե ցանկանում եք հաղթահարել տրամաբանական բարձրության ցանկացած մայթեզր կամ հանդիպած ինչ որ արգելք, պետք է կատարել հետևյալ գործողությունները.
Բայց նկատի ունեցեք, եթե դուք ընթանում եք շատ արագ ապա կարող է չհասցնեք ծանրությունը տեղափոխել առաջ և ծանրաբեռնված հետևի անվադողը ուժգին կբախվի մայթեզրի անկյանը: Այդ պատճառով պետք սովորել այս գործողությունների հերթականությունը անել շատ արագ և հասկանալ թե ինչ արագության տակ դուք կարող եք ճիշտ կատարել: Մայթեզրից իջնելն էլ ավելի հեշտ է: Կարելի է դա անել երկու եղանակով.
ԻՆՉՊԵՍ ՑԱՏԿԵԼ ԵՐԿՈՒ ԱՆՎԱԴՈՂԵՐՈՎ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ Կոնտակտային պեդալներ ՝ Կոնտակտային պեդալներով դա արվում է ինքնաբերաբար. փոքրինչ կքանստում և ցատկելով ղեկի և պեդալների հետ միասին՝ հեծանիվը ցատկում է մոտ 10 սմ բարձրություն, դա ամբողջությամբ բավական է, որպեսզի հաղթահարվի ճանապարհին հանդիպած թեթև արգելքները՝ դիտահորերը և ճանապարհային փոսերը, որը իհարկե Հայաստանի ճանապարհներին բացակայում է :)
ՀԱՍԱՐԱԿ ՊԵԴԱԼՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԻՆՉՊԵՍ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՀԵՏԵՎԻ ԱՆՎԱԴՈՂԸ
Մարմնի ծանրությունը հենում ենք ղեկին, ոտքերով ձգվում պեդալներին, կքանիստ և ցատկ. հեծանիվի հետնամասը ձեր հետ միասին կցատկի: 30 րոպեից մեկ ժամ պարապելուց հետո՝ էական տարբերություն կզգաք: Մայթեզրերից իջնելու, բարձրանալու, ցատկերի վարժությունները անելուց խորհուրդ ենք տալիս իջեցնել նստատեղը, որովհետև սկզբնական շրջանում այն ձեզ կխանգարի: ժամանակի ընթացքում, երբ ձեռք բերեք վստահություն, այն ժամանակ էլ կարող եք նորից վերադառնալ հին կարգավորումներին: Հուսանք՝ այս խորհուրդները կօգնեն և դուք ավելի կզարգացնեք ձեր հեծանիվային հմտությունները: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | |
| |