Գլխավոր էջ » 2015 » Май » 4 » Ի՞ՆՉ խմել․ ջուր, իզոտոնիկ թե էներգետիկ ըմպելիքներ
00:13
Ի՞ՆՉ խմել․ ջուր, իզոտոնիկ թե էներգետիկ ըմպելիքներ

Շարունակելով մեր սկսած գործը, այսօր Velo Club-ը կանդրադառնա շատերին հուզող մի խնդրի, որին բախվում են հեծանվորդները։ Ի՞նչ խմել վարժանքների կամ հեծանվային արշավների ժամանակ։ Առաջին հայացքից այս հարցն ունի հեշտ պատասխան՝ խմիր ջուր և ոչ մի խնդիր։

Դա այդպես կլիներ, եթե դուք վարեիք ձեր հեծանիվը  դանդաղ ձեր տան շուրջ, բայց երբ սկսեք մի քիչ արագացնել հեծանիվի ընթացք և բավականաչափ հեռանաք ձեր տնից, այդ ժամանակ էլ պետք է լուրջ մտածել խմելու շուրջ։

Դա հայտնի փաստ է, որ հեծանվորդները պետք է միշտ խմեն, դա հարմարավեության հարց չէ, այլ կեսական պայման։ Ակտիվ ծանրաբեռվածության ժամանակ ջուրը սկսում է արագորեն դուրս գալ մեր օրգանիզմից՝ քրտինքի, մեզի և անգամ շնչառության միջոցով։ Հեղուկի նվազումը օրգանիզմում ինքնին վնաս է, բայց հեծանվորդի համար դա կրկնակի վնաս է։

Մեր ծնկային հոդերի պաշտպանիչ ֆիզիոլոգիական քսուքը սկսում է քիչ արտադրվել և մեր հոդերը սկսում են աշխատել <<չոր>> միջավայրում։ Երկար երթուղու և ցածր ռիթմի  համադրումը մի քանի հազար կիլոմետրից կարող է լուրջ խնդիրներ առաջացնել մադու մոտ, որից նա կտառապի ամբողջ կյանքի ընթացքում։

Սկսնակների մոտ մի սխալ ենք նկատել, որին կուզենանք անդրադառնալ։ Սկսնակները ակտիվ վարում են մոտ մեկ ժամ, դադար են վերցնում և միանգամից խմում կես շիշ ջուր։ Դա կտրականապես չի թույլատրվում, պետք է խմել մինչ ծարավ զգալը, ժամանակի ընթացում սկսում ես հասկանալ օրգանիզմդ, իսկ սկզբի համար կարող է օգնել հիդրատորի օգտագործումը, որը բավականին հարմար է արշավների ժամանակ։ Ծծակը միշտ գտնվում է մոտ և ժամանակ առ ժամանակ պետք է մի քանի կում խմել, անգամ այն դեպքում երբ խմել չես ուզում։ Մի կարևոր հանգամանք էլ պետք է  հաշվի առնել` ինչքան եղանակը ցրտոտ է այնքան քիչ ես ուզում խմել, միևնույն ժամանակ հեղուկը մեր օրգանիզմում պակասում է նույն արագությամբ։ Պե՛տք է խմել։

Իսկ հիմա իզոտոնիկ և էներգետիկ ըմպելիքներին անդրադառնանք։ Սկսենք առաջինից, հասարակ ջրից այն տարբերվում է նրանով, որ իր մեջ պարունակոմ է հածխաջրեր, աղեր, էլեկտրոլիտներ և ընդհանրապես նրա մեջ լուծված են Մենդելևի աղուսյակի գրեթե կես նյութերը։ Ինչպես մենք արդեն նշեցինք՝ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ մարդը ուժեղ քրտնում է և քրտինքի հետ օրգանիզմից դուրդ են գալիս օգտակար նյութեր։ Համաեմատությամբ ջրի հետ իզատոնիկը կարողանում է լրացնել կորցրածը։

 

Իզոտոնիկներ

Իզոտոնիկ ըմպելիքները մկանների սնուցման լավ միջոց են հանդիսանում, որովհետև այն պարունակում է ածխաջրեր, դա մաքուր շաքար է, որը և միանգամից ներծծվում է արյան մեջ։ Ինչպես գիտենք, մեր մկաններին էներգիա է տալիս գլյուկոզան, որը պահեստավորված է գլիկոգենի տեսքով։  Պարբերաբար իզոտոնիկ ըմպելով մենք մեր մկաններին մատակարարում ենք ոչ մեծ չափաբաժնով գլյուկոզա և օրգանիզմն էլ իր հերթին քիչ է օգտագործում օրգանիզմում առկա նյութերը։

Երկար հեռավորություն հաղթահարելուց հետո մկանները հաճախ ենթարկվում են ջղակծկման, որը շատ տհաճ երևույթ է։ Այս երևույթի հիմնական պատճառը աղերի և էլեկտրոլիտների սպառումն է օրգանիզմում։ Դուք կարող եք պատկերացնել շոգ եղանակին հեծանվավարման ընթացքում քրտնելու միջոցով թե ինչքան աղ է կորցնում մեր օչգանիզմը ։ Այդ իսկ պատճառով հեծանվարշավների ընթացքում խորհուրդ է տրվում խմել մեծ քանակությամբ հանքային ջուր կամ ավելի լավ է իզոտոնիկ ըմպելիքներ։ Էլեկտրոլիտները  հենց այն նյութերն են, որոնք նպաստում են նյարդային ազդակների նորմալ աշխատանքներին և մկանային կծկումներին։ Ջղակծկումները լինում են, երբ էլեկտրոլիտները չեն հերիքում  օգանիզմին։ Այդ իսկ պատճառով ջղակծկումներից խուսափելու համար խմեք իզոտոնիկ։

Մենք կոչ չենք անում կուլ տալ իզոտոնիկը լիտրերով ինչպես հասարակ ջուրը։ Սպեցիֆիկ համի պատճառով իզոտոնիկ շատ չես խմի, այդ պատճառով մենք խորհուրդ կտանք հետևյալ տարբերակը․ պահեք ձեր հեծանիվի ռամայի վրա իզոտոնիկ, որը դուք պետք է խմեք պարբերաբար, ասենք 20-30 րոպեն մեկ, իսկ հիդրատորի մեջ ունեցեք հասարակ ջուր, որը միշտ պետք է խմել։ Դա կօգնի նաև ազատվել բերանում իզոտոնիկի սպեցիֆիկ համից։

Վաճառքում իզոտոնիկները լինում են տարբեր, սակայն դրանց բաղադրությունը հիմնականում նույնն է։

 

ԷՆԵՐԳԵՏԻԿՆԵՐ

Հիմա անդրադառնանք հեծանվորդների համար նախատեսված էներգետիկ ըմպելիքներին։ Ի տարբերություն իզոտոնիկների, էներգետիկները ծառայում են կենսուրախության և ուժի զգացողության արագ ազդեցության համար։ Դա կոֆեինի մեծ քանակության արդյունք է։ Կոֆեինը ուղիղ ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա՝ արագացնում է սրտի աշխատանքը, բարձրացնում է տոնուսը։ Բացի այդ ըմպելիքներում լուծված են շատ ածխաջրեր և այդ պատճառով էներգետիկ օգտագործելով մարդը զգում է անսպասելի ուժի ներհոսք, ուրախություն և ոգեշնչում։

Վարժանքների, ինչպես նաև արշավների ընթացքում էներգետիկ ըմպելիքների օգտագործումը վնաս է սրտին։ Այդ պատճառով մենք խորհուրդ չենք տալիս Էներգետիկ ըմպելիքների օգտագործումը, որովհետև հեծանվային պարապմունքները և արշավները պետք է ծառայեն առողջ ապրելակերպին, այլ ոչ թե վնասեն մեր առողջությունը։

 

ԻՆՉ ՊԵՏՔ ՉԷ ԽՄԵԼ ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ԱՐՇԱՎՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

 

ԳԱԶԱՎՈՐՎԱԾ   ԸՄՊԵԼԻՔՆԵՐ

Գազավորված ջուր։ Խոսքը չի գնում ճանապարհին խանութից գնած կես լիտրանոց հանքային ջրի մասին, խոսքը ամբողջությամբ հասարակ ջուրը  գազավորվածով փոխելու մասին է, որովհետև 1 օր տևողության ճանապարհորդության ընթացքում ձեզ պետք է 4-5 լիտր հեղուկ։ Այդչափ գազավորված ջուրը վնաս է՝ ածխաթթվային գազը վատ է անդրադառնում ստամոքսի լորձաթաղանթի վրա։ Ավելացնենք, որ ածխաթթվային գազը օրգանիզմից հեռացնելու համար կպահանջվի որոշ քանակությամբ հեղուկ․ ստացվում է, որ գազավորված ջրի արդյունավետությունը ավելի քիչ է քան հասարակ ջրինը։

 

ՔԱԶՑՐԱՀԱՄ   ԸՄՊԵԼԻՔՆԵՐ

Խոսքը գնում է լիմոնադի, կոկա-կոլայի և նմանատիպ այլ ըմպելիքների մասին։ Այստեղ ամեն ինչ շատ հեշտ է՝ չափից շատ շաքարի առկայությունն է։ Անգամ 0 % շաքար պարունակող ըմպելիքում շատ են մեծ վնաս պարունակող փոխարինիչները։ Ձեր հաճույքի համար մի բանկա 0,33 սառը ֆանտա խմել կարելի է, բայց չի կարելի այն օգտագործել ամբողջ օրվա ընթացքում։ Չնայած նրան, որ հեծանվորդին միշտ անհրաժեշտ է գլյուկզա, հանկարծակի արյան շաքարի բարձրացումը անգամ վնաս է առողջ մարդու համար։

ԱԼԿՈՀՈԼ

Գարեջուր։ Դա շատ վճահարույց հարց է որոշ մարդկանց համար։ Կա հեծանվորդների մի զանգված, որոնք իրենց կոչում են ալկոբայկեր և չեն պատկերացնում հեծանվարշավն առանց մի քանի շիշ գարեջրի։ Մենք հեծանվարշավների ընթացքում խորհուրդ չենք տալիս օգտագործել ալկոհոլի որևէ տեսակ։ Արագ արյան շրջանառության ժամանակ ալկոհոլը արագ ներծծվում է արյան մեջ և համադրվելով շոգ եղանակի հետ նրա ազդեցությունը ավելին կլինի, քան այլ միջավայրում։ Կա ևս մեկ հանգամանք․ գարեջուրը վատ է անդրադառնում մկանների վրա։ Մեկ շիշ գարեջրից հետո մկանները կորցնում են իրենց առաձգականությունը, դառնում են ավելի քնկոտ։

 

Իչքան խմել ՝

Իզոտոնիկը պետք է խմել ամեն 15-20 րոպեն մեկ 2-3 կում: Շոգ եղանակին և լեռներում պետք է խմել սովորականից ավել: Իզոտոնիկ ըմպելիքը դանդաղ է ներծծվում և այդ պատճառով այն պետք է խմել վարժանքի մեկնարկից 20-30 րոպե առաջ:
Ծարավի զգացումը մեկնարկից առաջ անթույլատրելի է, բայց շատ էլ չի կարելի խմել՝ միջինը 200-350 միլիլիտր:

 

Դե ինչ ամփոփելով մեր այսօրվա թեման, կարող ենք եզրահանգել նրան, որ հեծանվարշավների ժամանակ ճիշտ է օգտագործել իզոտոնիկի և ջրի համադրությունը։

Հուսանք մեր խորհուրդները օգնում են ձեզ իսկ Velo Club-ը կշարունակի պատասխանել ձեզ հուզող հարցերին։  

Դիտումներ: 3112 | Ավելացրեց: BROTHERHOODD | - Վարկանիշ -: 4.6/10
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0