Գլխավոր էջ » 2015 » Июнь » 2 » VeloClub (Մայիս 25 - Մայիս 31)
01:33
VeloClub (Մայիս 25 - Մայիս 31)

Բարև հարգելի ակումբակիցներ:

Ինչպես և սպասվում էր, մեր կիրակնօրյա ուղևորությունը դեպի Էջմիածին գրավեց մեծ թվով նորեկների, ովքեր հնարավորություն չէին ունենցել իրենց դրսևորելու համար: Մենք համոզված ենք, որ հիմա, նրանցից շատերը մեզ կմիանան մյուս արշավների ժամանակ: Բոլոր նորեկների անունները մենք կհրապարակենք հաջորդ շաբաթ օրը՝ հունիսի 6-ին:

Արշավի բոլոր նկարները բարձր որակով, կարող եք տեսնել մեր «Դեպի Էջմիածին 31.05.2015» ֆոտոալբոմում՝ www.veloclub.am/photo/depi_ejmiacin_31_05_2015/33

Անցած շաբաթ մենք կրկին անցկացրեցինք անվճար հեծանվավարժանք. Ավելի մանրամասն դուք կարող եք կարդալ այստեղ.  https://www.facebook.com/groups/1414187432173980/

Ինչպես և խոսք էինք տվել, անցած շաբաթ մենք ավելացրեցինք շատ ակտուալ մի հոդված խմբակային հեծանվավազքի վերաբերյալ:

VeloClub-ը պնդում է, որ բոլորդ ծանոթանաք հոդվածին  և կիսվեք ձեր ընկերների հետ;
Օրենքներ խմբակային հեծանվավազքի ժամանակ

Իսկ մեր հաջորդ ուղևորությունը կլինի մի իրադարձություն՝ հիասքանչ տեսարաններով, մենք ուղևորվելու ենք Մեղրաձոր, որտեղ ձեզնից շատերը դեռ չեն եղել:
Երևանից գնացքով գնալու ենք Հրազդան, այնտղից էլ հեծանիվներով կշարժվենք Մեղրաձոր, այնտեղից էլ հեծանիվներով վերադառնալու ենք Երևան: Մեզ սպասում է 60 կմ վայրէջք : Արշավին վերաբերվող բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ  այստեղ.

www.veloclub.am/forum/3-36-1

Դուք կարող եք գնահատել մեր ուղևորության վայրը նայելով մեր անցած դեպի Մեղրաձոր արշավի նկարները.

http://veloclub.am/photo/meghrador_08_06_2014/17

Հիշեցնում ենք, որ մեր Ակումբի ողջ գործունեությունը ԱՆՎՃԱՐ է ԲՈԼՈՐ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ :) Ավելի մանրամասն մեր ակումբի մասին կարդացեք այստեղ ՝
http://veloclub.am/forum/6-8-1
http://veloclub.am/forum/6-7-1
http://veloclub.am/forum/6-9-1

Բոլոր հարցերով դիմել ՝
https://www.facebook.com/emil.asatryan
https://www.facebook.com/AlexanyanWolf
կամ զանգահարել ՝ 094454027 ( Էմիլ )

Դիտումներ: 2031 | Ավելացրեց: BROTHERHOODD | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
avatar
1 levonhovhannisyan2012 • 18:25, 02.06.2015
ok
avatar