Գլխավոր էջ » 2015 » Май » 27 » Օրենքներ խմբակային հեծանվավազքի ժամանակ
09:33
Օրենքներ խմբակային հեծանվավազքի ժամանակ



Կյանքն այնպիսի բան  է, որ շատ գործեր լավ  է անել  խմբակային։ Տուն ես կառուցում, կտուրն ես ներկում, վերանորոգում ես հեծանիվդ՝ միշտ հաճելի է, երբ ընկերներդ կողքիդ են։ Մյուս կողմից՝ բնակարան կողոպտելու դեպքում համախոհների  խմբի առկայությունը մենակ զգալի կավելացնի պատժի չափը։ Դե ինչ, այսպիսինն է կյանքը՝ նույն երևույթը ունի լավ և վատ կողմեր։  Նույնն էլ վերաբերվում է ընկերներով հեծանվային զբոսանքին՝ մի կողմից հրաշալի և հաճելի է, մյուսից՝ պետք է իմանալ ինչպես քեզ պահել խմբում։ Այսպիսով, եթե դուք գնացել եք հեծանվային արշավի, որին ներկա են ևս քսան հեծանվորդ, ապա ստիպված եք վարել  ամբոխի մեջ։ Այդպիսի արշավը, եթե ուզում եք ավարտվի առանց պատահարների, ապա պետք է հետևել որոշակի կանոնների։


Կանոն 1 ․Այս ու այն կողմ մի՛ արա։
Փորձառու հեծանվորդը խմբում միշտ էլ տարբերվում է անփորձից։ Փորձառու հեծանվորդը շարժվում է համաչափ և ուղղահայաց առանց կտրուկ շառժումների։ Ղեկը այս ու այն կողմ պտտելը վատ երևույթ է։ Հասկանալի է, որ բաց դիտահորերի և փոսերի առկայությանը ստիպում  է մանևրել, բայց դրա մասին փոքր-ինչ ուշ։ Փորձեք ձեզ պատկերացնել  ձեր հետևից ընթացող հեծանվորդի տեղում. նրանք կարող են չհասցնել  արձագանքել ձեր հերթական զիգզագին և կհարվածեն ձեզ հետևից։ Սովորաբար, առաջից ընթացող հեծանվորդին հարվածելուց հետո՝ վայր է ընկնում կամ հետևից հարվածողը կամ երկուսն էլ։ Խմբում մեկի վայր ընկնելը կարող է պատճառ դառնալ  բոլորի ընկնելուն, երբ հեծանվորդները բախվում են հանկարծակի վայր ընկած հեծանվորդին։ Ամենահետաքրքիրն այն է, որ պատահարի մեղավորը՝ իր ընկերների առջևից անկարգ ընթացող հեծանվորդը, ստանում է ամենաքիչ վնասը, ավելին՝ նա ունի լավ հնարավորություն ընդհանրապես չընկնելու։  Ընդհանրապես չընկնելը չի նշանակում, որ այդ հեծանվորդը զերծ կմնա վնասվածքներից,  որովհետև այդքանից հետո պետք է կարողանա բացատրել մնացածին իր մանևրելու պատճառը, որը, հավատացեք, կարող է շատ ցավոտ լինել ։


Կանոն 2․ Կտրուկ մի՛ արգելակիր։
Կա ևս մի լավ տարբերակ, երբ ուզում ես իմանալ, թե ինչ են քո մասին մտածում մնացածը. դա կտրուկ արգելակելն է։ Հեծանվորդը, որն ընթանում  հետևից, չի կարող խուսափել բախումից, եթե դիմացից ընթացողը կտրուկ ագելակի։ Նա ուղղակի չի հասցնի արձագանքել արգելակմանը։ Եթե ձեր առաջ հանկարծ փոս, բաց դիտահոր կամ հետիոտն(пешеход) է հանդիպում, ապա պետք է արագ կողմնորոշվել՝ ցատկել, շրջանցել կամ արագ արգելակել։ Հետիոտնները որպես կանոն, փափուկ են, քան հետևից ընթացող հեծանիվը, և հեծանիվները ձեր հետևում կարող են շատ լինել։ Սա ընդունեք որպես ակնարկ։ Մի խոսքով, եթե կա հնարավորություն չարգելակելու, ապա պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Ամենալավ տարբերակը շրջանցելն է, կամ գոնե հետիոտնին ստուգեք ամրության հարցում, բայց երբեք կտրուկ մի արգելակեք։ Սա նրա համար չի, որ մենք հետիոտնին չենք սիրում, այլ ուղղակի հետևանքները ավելի քիչ կլինի հետիոտնի հետ բախվելուց, քան խմբի առջևում կտրուկ ագելակելու հետևանքով բոլոր հեծանվորդների բախումից։

 
Կանոն 3․ Ձեզ հարմար տեղ գտեք խմբում 
Այս կանոնին հետևելը  կարող է երաշխիք դառնալ բոլոր մասնակիցների առողջության  և ընկերական մթլոլորտի ապահովման համար։  Ահա թե ինչի մասին է խոսքը. եթե դուք վստահ չեք ձեր հեծանվավարելու մակարդակին, եթե դուք սիրում եք այս ու այն կողմ անել վարելուց և արագ արգելակելու սիրահար եք, ապա հանգիստ ընթացեք  խմբի վերջում։ Եթե ընթանում ես վերջում՝ այս ու այն կողմ գնա, արագ արգելակիր, արա այն ինչ ուզում ես, բայց չմոռանաս  բարձր բղավել, երբ քեզ կհարվածի մեքենան, այլ կերպ առջևից ընթացողները չեն լսի և չեն կանգնի։

 


Կանոն 4․ Ցուցամոլությամբ մի՛ զբաղվեք (!!!)

Խմբակային հեծանվավազքը ենթադրում է նաև արագության սահմանափակում։ Ենթադրենք խումբը ընթանում է 20 կմ/ժ արագությամբ, իսկ դուք կարող եք ընթանալ 24 կմ/ժ, ապա ուրախացեք Ձեր համար և որոշեք, կամ դուք ընթանում եք խմբի հետ 20 կմ/ժ արագությամբ, կամ ինքնուրույն Ձեր ցանկացած ուղությամբ, բայց երբեք մի նոսրացրեք խումբը։

Շատ

 

<<խելացիներ>> սիրում են իրենց ցույց տալ՝ արագություն հավաքել, շրջանցել ամբողջ խումբը, իսկ հետո կանգնել և սպասել… մյուսները նայում են  և նրանք էլ են արագացնում ընթացքը․․․ Արդյունքում խումբի ընթացքը արագանում է և ինքստինքյան ցրվում՝ թույլ հեծանվորդները հետ են մնում ընդհանուր խմբից։ Արագությունը կցուցադրեք մրցումների ժամանակ, իսկ խմբակային հեծանվավազքի ժամանակ այլ հատկանշներ պետք է ցուցադրել։

 

Կանոն 5․ Զգուշացրեք Ձեր գործողությունների և ճանապարհին հանդիպքած <<անականկալների>> մասին
Երբ ընթանում ես հեծանվորդի հետևից, ապա, որպես կանոն, ճանապարհը այդքան էլ լավ չի երևում, իսկ դա նշանակում է, որ փոսերը կամ ասենք ջարդված շշի կտորները դուք կտեսնեք մի քանի մետրից  կամ անիվի տակ հայտնվելու պահին։ Այդ պատճառով հեծանվորդի պահվածքի կանոններին հետևելով՝ պետք է ձեռքի շարժումով կամ բղավոցով զգուշացնեք մնացածին Ձեր գործողությունների կամ ճանապարհին հանդիպած <<անականկալների>> մասին։  Արգելակելուց առաջ բաձրացրեք ձեռքը վեր, շրջապտույտ կատարելու ժամանակ՝ ձեռքով ցույց տվեք շրջապտույտի ուղղությունը։ Փոսերի և այլ արգելքների վերաբերյալ ժեստեր չկան, ուղղակի փոսը շրջանցելիս ձեռքով ցույց տվեք այն, բայց ընդունված է բղավելով զգուշացնելու տարբերակը։
Եթե ընթանում եք խմբի մեջտեղում և նկատում եք դիմացինի ազդանշանը, ապա չմոռանաք զգուշացնել Ձեր հետևից ընթացողին։

 

Կանոն 6․ Պահե՛ք անհրաժեշտ տարածությունը


Երբ ընթանում եք սկսնակների ընկերակցությամբ, կամ ուղղակի անծանոթների հետ՝ ՊԱՀԵ՛Ք ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ։  Պահեք այդ տարածությունը և մեծացրեք այն, քանի որ վստահ չեք կարող լինել, թե արդյո՞ք նրանք գիտեն այս կարևոր կանոնների մասին։ Նրանք կարող են կտրուկ արգելակել չզգուշացնելով դրա մասին, իսկ մենք գիտենք, որ հետևից ընթացող հեծանվորդը վթարից ավելի շատ է տուժում, քան նա, ով հետևից  հարված է ստացել։
Տարածություն պետք է պահել ոչ միայն դիմացից ընթացող հեծանվորդից, այլ՝ Ձեր կողքից ընթացողից, որովհետև, եթե նրա ճանապարհին փոս հայտնվի՝ նրան մանևրելու տարածություն անհրաժեշտ կլինի։

 

Կանոն 7․ Մնա՛ մարդ (եթե մինչ այդ մարդ էիր smile )
Հայտնի բան է, երբ շուրջբոլորը սկսում են <<տարօրինակ զգացողություն>> ունենալ, ապա դա մասամբ  տարածվում է ամբողջ խմբի վրա։ Այս երևույթը կոչվում է <<նախիրային զգացողություն>>։ Եթե բոլորը սկսում են ընթանալ նախիրի պես՝ չհետևելով ճանապարհային երթևեկության կանոններին, ավելի լավ է մտածել․ արդյո՞ք միտք ունի դառնալ այդ նախիրի մի մասնիկը, թե ավելի լավ է մնալ մարդ և հեծանվավարել՝ հետևելով բոլոր կանոններին։ Սեփական մտածողություն չունեցողները միայն կարող են ընթանալ նախիրի մեջ։
Եվ վերջում չմոռանանք ավելացնել. վերցրե՛ք Ձեզ հետ դեղատուփ։ Քեզ պետք չի գա, իսկ ընկերոջդ կարող է պետք գալ։

Դիտումներ: 8089 | Ավելացրեց: BROTHERHOODD | - Վարկանիշ -: 5.0/6
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3
avatar
1 bobo • 18:44, 02.06.2015
(Y) Շատ օգտակար է biggrin
avatar
2 psolnishko • 19:49, 21.06.2015
Շնորհակալություն նյութի համար smile
avatar
3 CUBE • 22:35, 21.01.2016
wheelli-i masin mi ban avelacra)))
avatar