20:53 VeloClub (Մայիս 11 - Մայիս 17) | |
Բարի օր, հարգելի համաակումբցիներ: Սկսենք մեր տպավորիչ արշավից դեպի Սևաբերդ: Վստահ ենք, որ շատ ճիշտ ընտրություն ենք կատարել՝ արշավի համար ընտրելով հատկապես Սևաբերդը: Համոզված ենք, որ նրանք, ովքեր մեզ հետ էին, դեռ երկար կհիշեն բարձրաբերձ Գեղամա լեռների գեղատեսիլ լանջերը և, բնականաբար, մեր ուրախ արշավը: Անցած շաբաթ օրը կարևորվեց հիշարժան մի փաստով ՝ մենք դարձանք Հայաստանի բոլոր հեծանվասերների համար կազմակերպված միջոցառման մասնակից, այն է ՝ «Մենք Արդեն շատանում ենք»: Ավելի մանրամասն այստեղ https://www.facebook.com/events/399289303586711/ Բոլորն էլ նկատեցին, որ անցած շաբաթ նորից անձրևային էր, այդ պատճառով շատ տեղին էր մեր բլոգի նոր, ուսուցողական հոդվածը ` Անձրևային եղանակի ժամանակ հեծանվավազքի 10 լավագույն խորհուրդները Անցած շաբաթ մենք նաև հայերեն թարգմանեցինք հեծանիվով կիլոկալորիաները ծախսելու աղյուսակը, :)
Այս շաբաթ մեր Ակումբը ձեզ հետ միասին ընտրել է ևս մեկ նոր ուղի ՝ Մարգարա գյուղ (Հայ-թուրքական սահման)։ Մեր գալիք արշավի մանրամասները այստեղ ՝ http://veloclub.am/forum/3-14-1 Հիշեցնում ենք, որ մեր Ակումբի ողջ գործունեությունը ԱՆՎՃԱՐ է ԲՈԼՈՐ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ :) Ավելի մանրամասն մեր ակումբի մասին կարդացեք այստեղ ՝
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |