Գլխավոր էջ » 2015 » Май » 13 » Անձրևային եղանակի ժամանակ հեծանվավազքի 10 լավագույն խորհուրդները
12:58
Անձրևային եղանակի ժամանակ հեծանվավազքի 10 լավագույն խորհուրդները

Անձրևային եղանակի ժամանակ Ճանապարհային հեծանվավազքի 10 լավագույն խորհուրդները `

Այսօր մենք կանրադառնանք մի կարևոր խնդրի. ինչ անել, որ անձրևը չխանգարի մեր հեծանվային զվարճանքներին: Այս 10 լավագույն խորհուրդները կօգնեն մեզ անձրևային եղանակին  անվտանգ վարել  հեծանիվը:

 

 

 

1. Օգտվե՛ք անվածածկոցներից:
Անվածածկոցները կօգնեն, որպեսզի անձրևաջրերը հեծանիվի դիմացից և հետևից չթրջեն ձեզ: Հետեվի անվածածկոցը բացի ձեզ պաշտպանելուց՝ պաշտպանում է նաև ձեր հետևից ընթացող հեծանվորդին, որի դեմքը դուք կարող եք թրջել ամեն ջրափոսի միջով անցնելուց :

 

 

 

2. Օգտվե՛ք հեծանվային ակնոցից :
Թափանցիկ կամ դեղին  ապակիներով անկնոցը կպաշտպանի ձեր աչքերը անձրևաջրերից,  ցեխից, ավազից և այլ տարաբնույթ առարկաներից, որը կաորղ է հեծանիվի դիմացի ակը շպրտել  ձեր վրա: Եթե ամպամածության պատճառով  մթնած է, ապա դեղին կամ նարնջագույն ապակիներով ակնոցը կլավացնի տեսանելիության գունայնությունը և կկարողանաք ավել հեշտ նկատել ճանապարհին հայտնված փոսերն ու այլ արգելքները

 

 

 

 

3.Խուսափե՛ք փոսերից և ջրափոսերից: 
Փոսերը հեծանվորդի հիմնական «թշնամիներն» են, դրանց պատճառով դուք կարող եք շեղվել ձեր ուղղությունից, վնասել անվադողերը կամ վատագույն դեպքում  վայր ընկնել հեծանիվից: Գործն ավելի է բարդանում անձրևոտ եղանակին, երբ փոսերը առավել վտանգաոր են, քանի որ դուք չեք իմանա դա պոքր փոս է, թե դեպի դժողք տանող անդունդ:

 

 

 

4.Իջեցրե՛ք անվադողերի օդի ճնշումը:
Հաշվի առնելով անձրևոտ եղանակը, պետք է ձեր հեծանիվի անվադողերի օդի ճնշումը սովորականից իջեցնել մոտավորապես 15-20 PSI-ով, որով դուք կմեծածնեք ձեր անվադողի կպչունակությունը ճանապարհի հետ: Այո, դա ունի իր վատ հետևանքը՝ նկատելիորեն կնվազի հեծանիվի արագությունը, բայց սա լավ փոխլրացում է վատ եղանակային  պայմաններում:

Իդեպ, ճնշման աղյուսակը ըստ ձեր քաշի կարող եք տեսնել այստեղ սեխմելով:

 

5.Զգուշացե՛ք ճանապարհի սղացող հատվածներից:
Անձրևը կարող է ճանապարհը վերածել ծուղակի: Աշխատեք շրջանցել ջրափոսերը, ճանապարհային գծանշանները և ճանապարհին առաջացած յուղային հատվածները, և այդ դեպքում ձեր հետ ամեն ինչ լավ կլինի: Եթե դուք չեք հասցրել շրջանցել՝ ապա փորձեք դուրս գալ այդ իրավիճակից դանդաղ արգելակելով կամ նրբրորեն թեքելով ղեկը:

 

 

6.Հետևե՛ք ձեր արագությանը և  կտրուկ մի՛ արգելակեք:
Անձրևոտ եղանակը պետք է ստիպի ձեզ, որ էլ ավելի զգոն լինեք հեծանիվ վարելուց և հետևեք  ձեր արագությանը: Կտրուկ արգելակելուց խուսափե՛ք, որովհետև  դուք, ամենայն հավանականությամբ, կկորցնեք  ճանապարհի հետ կպչողականությունը և ձեր հեծանիվը արգելակելու փոխարեն արագությամբ կսահի: Հետևեք ճանապարհին, որպեսզի արգելքը  կարողանաք շուտ նկատել և  հասցնեք  դանդաղ և սահուն արգելակելու միջոցով խուսափել բախումից:

 

7.Զգուշացե՛ք շրջադարձերից: 
Անձրևի ժամանկ շրջադարձը ևս  մի խոչընդոտ է, որին պետք է ուշադրություն դարձնել: Շրջադարձ կատարելիս պետք է նախորոք նկատել այն, դանդաղեցնել ընթացքը, որպեսզի ոչ մի դեպքում կտրուկ չարգելակեք, որովհետև անձրևոտ եղանակի ժամանակ դա վտանգավոր է, և պետք է շրջադարձելիս ընտրել ամենամեծ հնարավոր տրամագիծը և աստիճանաբար այն փոքրացնել, սա ամենանպատակահարմար տարբերակն է: Կարող եք նաև, որպես օգնություն, օգտագործել գետնին մոտ ձեր ոտքը՝ որպես հենարան և շփումն ու կպչողականությունն ավելացնելու միջոց:

 

8.Վարե՛ք զգուշորեն և կանխատեսելի:
Սա մի բան է, որ դուք ճանապարհին կարող եք անել ի օգուտ այլ հեծանվորդների: Դա իրոք շատ կարևոր է, երբ մեծ խմբում դուք վարում եք զգուշորեն և կանխատեսելի, որը նշանակում  կտրուկ չարգելակել, շրջադարձելիս վազանց չկատարել, դուք ոչ միայն ապահովագրում եք ձեզ վթարներից, այլև մյուս հեծանվորդներին, քանզի հետևելով ձեզ մնացածը կանեն նույնը,և խմբում վթարի հավանականությունը զգալիորեն կքչանա:

 

 

9.Համոզվեք, որ ունեք ճիշտ հանդերձանք:


Երբ հեծանիվը անձրևի ժամանակ վարեք համապատասխան անջրանցիկ վերարկուով, այդ ժամանակ դուք նկատելի տարբերություն կզգաք, այն էլ երբ վարեք բավական երկար ժամանակ:  Եթե ուզում եք անձրևից ամբողջությամբ պաշտպանված լինել, կարող եք ձեր հանդերձանքում ավելացնել նաև անջրանցիկ ձեռնոց, տաբատ և այլ պարագաներ:
 
 
 
10. Փորձե՛ք և հաճույք ստացեք:
Ճիշտ է պայծառ և արևոտ չէ, բայց ավելի թարմացնող է  անձրևոտ եղանակին հեծանիվ վարելը, քան  ամառվա տապին: Տվյալ պարագայում պետք է հիշել ամենակարևորի մասին. եղանակը չի կարող փչացնել մեր տրամադրությունը, հեծանիվ վարելը արդեն իսկ ժպիտ և ուրախություն է պարգևում բոլորիս՝ անգամ ամենավատ եղանակային պայմաններում:
 
Սիրով, www.veloclub.am :)
 
Դիտումներ: 2368 | Ավելացրեց: BROTHERHOODD | - Վարկանիշ -: 5.0/5
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
avatar
0
1 Emil • 13:12, 13.05.2015
Շատ պիտանի նյութ,նորեկների և ինչպես նաև քիչ թե շատ հմուտների համարհամար thumb
avatar