BROTHERHOODD | Дата: Вторник, 15.03.2016, 23:31 | Сообщение # 1 |
Level 3
Группа: Администраторы
Сообщений: 84
Статус: Offline
| Մասնակցելով VeloClub-ի արշավներին` մասնակիցը հաստատում է, որ ծանոթացել է VeloClub-ի կողմից ներկայացվող անվտանգության հետևյալ կանոններին և անհատական պատասխանատվություն է կրում դրանց չհետևելու դեպքում․ • Մարմնական վնասվածքներից խուսափելու համար՝ VeloClub-ը խորհուրդ է տալիս կրել սաղավարտ։ Հեծանվորդը նաև կարող է ձեռք բերել ոտքերի և ձեռքերի համար նախատեսված հատուկ պաշտպանիչ միջոցներ ։ • VeloClub-ը խորհուրդ է տալիս հետևել ճանապարհային երթևեկության կանոններին և՝ - երբեք չանցնել խաչմերուկը կարմիր լույսի տակ, - միշտ լինել ճանապարհի հնարավորինս աջ եզրում, - ավտոմեքենաների կողքով անցնելիս արագությունը իջեցնել և ուշադրություն դարձնել մեքենայի դռներին, որպեսզի չվնասվեք, եթե վարորդը կամ ուղևորներից որևէ մեկը դուռը հանկարծակի բացելու որոշում կայացնի, - անկախ նրանից՝ երթևեկելի գոտին ամբողջությամբ ազատ է, թե ոչ, միշտ պահպանե՛ք ոչ ավել քան 20-25 կմ/ժ արագություն, որպեսզի անկանխատեսելի հանգամանքներում բավարար ժամանակ ունենաք արձագանքելու և խուսափելու միջադեպերից, - տեղեկացնել մտերիմներին, թե կոնկրետ ուր եք գնում, և խմբի անդամներից որևէ մեկին ներկայացնել հեռախոսահամար, որպեսզի ճանապարհը կորցնելու դեպքում Ձեզ հետ կապ հաստատելը հեշտ լինի, - հեծանիվի վրա ունենալ բավականաչափ լուսանդրադարձիչներ, որպեսզի ավտոմեքենաների վարորդներին տեսանելի լինեք մթության մեջ, - ունենալ հեծանվային հատուկ լույս այն դեպքերի համար, երբ անհրաժեշտ լինի վարել մթության մեջ (թունելներ, փակ տարածքներ) կամ ուղղակի օրվա մութ ժամերին, - վարելու ընթացքում երկու ձեռքն էլ պահել ղեկին՝ հեծանիվն առավելագույնս կառավարելու համար։
Ինչպես նաև VeloClub-ը առանձին խորհուրդ է տալիս ծանոթանալ «Օրենքներ խմբակային հեծանվավազքի ժամանակ» հոդվածին այստեղ՝ http://veloclub.am/blog....05-27-7
Եզրափակելով՝ կցանկանայինք ասել հետևյալը․ Մեր արշավներին շատ մարդիկ են մասնակցում, և նրանցից ոմանք սիրում են ցուցադրել, թե ինչքան վարպետորեն հեծանիվ վարել գիտեն իրենք չեն բռնում ղեկը և չափազանց ագրեսիվ ձևով են երթևեկում այնտեղ, որտեղ դա ամենևին հարկավոր չէ։ Մենք հավատում ենք, որ Դուք աներևակայելի ուժեղ եք և կարող եք հեծանիվ վարել լույսի արագությամբ՝ և՛ առանց ձեռքերի, և՛ առանց ոտքերի, և՛ անգամ առանց գլխի, բայց խնդրում ենք զգուշություն ցուցաբերել և խմբին մոտ հեռավորության վրա կտրուկ մանևրներ չանել՝ ռիսկի ենթարկելով մեր արշավների մյուս մասնակիցներին։ Առանձին կետով կցանկանայինք նշել, որ մեր խմբերում առավել հաճախ վթարները տեղի են ունենում, երբ ինչ-որ մեկը փորձում է՝ - մեկ այլ հեծանվորդին վազանցել աջ կողմից (ԵՐԲԵՔ այդպես մի՛ արեք), - շատ բարձր արագությամբ անցնել երկու հեծանվորդների արանքով (ԵՐԲԵՔ ԵՐԲԵՔ այդպես մի՛ արեք), - կտրուկ արգելակել՝ մոռանալով, որ խմբում է երթևեկում (հուսանք արդեն պարզ է, որ այդպես անելը նույնպես խստիվ արգելվում է), - աջ կողմից նայել հետ (չի կարելի աջ կողմից հետ նայել, քանի որ արագ մոտեցող օբյեկտ տեսնելու դեպքում Դուք ենթագիտակցորեն կարձագանքեք՝ ղեկը ձախ կողմ թեքելով, ինչի արդյունքում դուրս գալով ճանապարհ՝ ռիսկի կենթարկեք և՛ ձեզ, և՛ այն հեծանվորդին, ով հանգիստ փորձում էր վազանցք կատարել ձեր ձախ կողմով)
VeloClub-ը պատրաստ է օգնել բոլոր անհասկանալի հարցերի պատասխանները գտնելու հարցում և բացատրել, թե ինչպես վարել հեծանիվը, որ ամեն ինչ լավ լինի, սակայն մենք խնդրում ենք հասկանալ, որ մենք ոչ մի իրավունք չունենք Ձեզ ասելու, թե ինչպես վարեք Ձեր հեծանիվը, հետևաբար, մենք պատասխանատվություն չենք կրում այն ամենի համար, ինչ կարող է պատահել Ձեզ հետ, չէ՞ որ Դուք մեծ մարդիկ եք, այդպես չէ՞։ ։) Շնորհակալություն Հարգանքներով և լավագույն մաղթանքներով՝ Классные парни из ВелоКлуба -)
|
|
| |