Գլխավոր էջ » 2015 » Июнь » 25 » Ջղաձգումներ հեծանիվ վարելու ընթացքում
11:21
Ջղաձգումներ հեծանիվ վարելու ընթացքում

Ջղաձգումներ հեծանիվ վարելու ընթացքում

Արդեն սկսվել է ակտիվ հեծանվասեզոնը՝ ընթերցողներից մեկի դաստակներն են ցավում կամ ձեռքերն են փայտացած, մյուսների մոտ խնդիրներ կան ծնկների հոդերի հետ, որոշները ունեն անհարմարություններ նստատեղի հետ: Կարճ ասած ` հեծանվային սպորտի հանդեպ մեծ սերը մազոխիզմ է :)

Մի հեծանվային սպորտի սիրահար-մարզիկ հաճախ ասում է, որ եթե ինքը վաղ երիտասարդ տարիքից խմեր ու ծխեր,ապա նա 40 տարեկանում շատ ավելի առողջ կլիներ: Իրոք, այս հումորի մեջ իրականության մեծ չափաբաժին կա:

Հաճախ է տրվում այն հարցը, թե հեծանիվ վարելու ընթացքում ինչպես կարելի է խուսափել մկանային ձգումներից, որոնք բավականին հաճախ են լինում: Բոլորն էլ առանց բացառության կանգնել են այդ սարսափելի խնդրի առաջ և հետաքրքրվել են այդ թեմայով: Չենք ուզում մեզ վրա այդքան մեծ պատասխանատվություն վերցնել, որովհետև մենք բժիշկ չենք և մեր խորհուրդները պարզապես մեր դիտարկումների արդյունքն են:

 

Ոտքերի ջղաձգման պատճառները

1. Ջրազրկում. մկանները «չորանում են» կամ հակառակը` օրգանիզմից դուրս են գալիս աղերն ու էլեկտրոլիտները` վարելու ընթացքում ջուր չխմելու հետևանքով: Ուստի, խնդրի առջև չկանգնելու համար պետք է շատ ջուր խմել և խմել ոչ միայն ջուր, այլև՝ էլեկտրոլիտներով լի իզոտոնիկ : Մենք խորհուրդ կտանք օգտվել  թշշացող հաբերից, որոնց դեպքում մեկ հաբը բավական է 1`750 միլիլիտրանոց շշին: (Ավելի մանրամասն այն մասին, թե ինչ խմել, կարդացեք այստեղ՝ Ի՞նչ խմել )

Այս դեպքում ավելորդ չէ նաև վիտամինների և միներալների կուրսը  (հատկապես կարևոր է մագնեզիումը,կալիումն ու կալցիումը ) հեծանվային սեզոնի սկզբին:

2. Հոգնածություն, մկանների միկրոտռավմա

Ջղաձգումը, հեծանիվ վարելիս, կարող է պատահել նաև վիտամինների ու էլեկտրոլիտների ընդունման դեպքում, պատճառը մկանների տարրական ցավն է: Հնարավոր է ակտիվ լինեք ձմռանը մարզասրահում, ծանրաձողով կքանիստ անեք, հեծանիվի մարզասարքի վրա պարապեք գրեթե ամեն օր, մի խոսքով մարտական տրամադրվածությամբ սպասել եք հեծնվային սեզոնին: Մեծ ինտենսիվությամբ հեծանվավարելուց հետո (օրական 80-120 կիլոմետր) գրեթե վարման վերջում դուք հնարավոր է մկանների սարսափելի ջղաձգում զգաք երկու ոտքերում:  Ոտքի մկանները այդ ժամանակահատվածում շարունակ ծանրաբեռնված են եղել և արդյունքում գերմարզվել են: Կարճ ճանապարհների դեպքում ամեն ինչ լավ կլինի, բայց մեծ հեռավորությունների դեպքում դա հանգեցնում է ջղաձգման:

Այդ դեպքում մենք խորհուրդ ենք տալիս մեկ շաբաթ վարել ոչ ավել քան օրական երկու ժամ `հանդարտ տեմպով, որպեսզի մկանները հանգստանան և նորմալ բալանս պահպանեն (մարզումների միանգամայն դադարումը ևս սխալ է), ինչպես նաև շատ քայլել է պետք: Ես հետևեցի խորհրդին և ամեն ինչ ուղղվեց, իսկ հաջորդ մարաֆոնը դուք կանցկացնեք առանց որևէ խնդրի:

 

3.Ոչ տիպիկ ծանրաբեռնվածություն

Ոտքերի ջղաձգում կարող է լինել նաև ոտքերը ոչ սովորական ծանրաբեռնվածությամբ աշխատելու դեպքում: Օրինակ, երբ դուք հեծանիվը վարում եք ոչ կոնտակատային պեդալներով և արշավի եք մասնակցում կոնտակտային պեդալներով, ապա արշավից հետո ոտքերի վերնամասի ջղերը կձգվեն ամենասարսափելի ձևով: Ցավը միանգամից կանցնի, սակայն հետո նորից կձգվի և այդպես մի քանի անգամ: Պարզապես գերմարզվում է այն մկանը,  որը սովորաբար շատ ակտիվ չի հեծանիվ վարելիս: Իսկ կոնտակտային պեդալներով այն բավականին ծանրաբեռնված է, որը և կարող է այդ խնդրի պատճառ դառնալ:

 Երբեմն պատահում է, որ նոր պեդալները, կոշիկները, նստատեղի ոչ ճիշտ դիրքը կամ այլ փոփոխությունները կապված հեծանվավարման հետ առաջացնում են մկանների ոչ տիպիկ ծանրաբեռնվածություն և դրա պատճառով երկար ճանապարհների ժամանակ կարող են ջղաձգումներ առաջացնել:

Որպես պրոֆիլակտիկ նախազգուշացում`սովորաբար խորհուրդ ենք տալիս մարզել մարմինը և տաքացնել մկանները` նախքան երկար ճանապարհները և մարաֆոնները: Իսկ թե ինչ անել, երբ վարման ընթացքում ոտքը ջղաձգվում է և դուք բավականին հեռու եք տնից, գուցե ձեզ խորհուրդ տան մեր ընթերցողները մեկնաբանություններում: 

Իսկ թե ինչպիսի մարզանքներով է կարելի մարզել մարմինը և տաքացնել մկանները, Դուք կարող եք իմանալ միանալով մեր անվճար, ամեն շաբաթ անցկացվող մարմնամարզություններին,  սեղմելով այստեղ:

Ավելի մանրամասն մեր <<Առողջ մարմնում - Առողջ հոգի>> ծրագրի մասին կարող եք կարդալ այստեղ`

http://veloclub.am/forum/8-41-1

Դիտումներ: 4162 | Ավելացրեց: BROTHERHOODD | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar