Գլխավոր էջ » 2015 » Апрель » 6 » VeloClub (մարտ 30 – ապրիլ 5)
17:55
VeloClub (մարտ 30 – ապրիլ 5)

ՍԻրելի VeloClub-ի անդամներ, մեր գլխավոր էջում այսուհետ յուրաքանչյուր երկուշաբթի մենք պատմելու ենք Ձեզ մեր ակումբի ուշագրավ իրադարձությունների մասին նորությունների տեսքով:

Նորություններում, բացի տեղի ունեցաց իրադարձություններից, Ձեզ ենք ներկայացնելու նաև մեր հետագա ծրագրերը: Այսպիսով դուք կկարողանաք տեղեկացված լինել մեր հետագա արշավների մասին, և իմանալ այնպիսի մանրամասներ, ինչպիսիք են՝ քարտեզը, սպասվող եղանակը, արշավի բարդությունը և այլ մանրամասները:

Եվ այսպիսով, ներկայացնում ենք Ձեզ անցած շաբաթվա ընթացքում Ակումբի արկածները։

Իհարկե, ամենակարևոր իրադարձությունը, դա մեր Ակումբի պաշտոնական կայքի մեկնարկն է :) Ի դեպ, այս պահին մեզ պետք են կրթված մարդիք, որոնք կցանկանան լինել մեր Ֆորումի (http://veloclub.am/forum) մոդերատոր և գրեն հոդվածներ հեծանվային թեմայով :)

Կարծում ենք, որ շատերը Ձեզնից գիտեն, որ անցյալ շաբաթ մեր ընկեր Ռուբեն Աշիկյանը պարապելու ընթացքում ընկել և մարմնական վնասվածքներ է ստացել: Մեզ արդեն տեղեկացրել են, որ նա արդեն տանն է և իր կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում: Ռուբեն ջան, Ակումբի անունից մենք ցանկանում ենք քեզ առողջություն: Պատրաստակամություն ենք հայտնում Ակումբի ուժերի սահմաններում լինել քո կողքին :) :

Սիրելի VeloClub-ցիներ :), տեղեկացնում ենք Ձեզ, որ այսուհետ, ամեն շաբաթ երեկոյան ժամը 18:00-ից 20:00 ԵՊՀ-ի ֆիզկուլտուրայի մասնաշենքի դիմաց տեղի են ունենալու բացարձակ անվճար հեծանվային դասընթացներ Էմիլի և Մանվելի գլխավորությամբ :) : Խնդրում ենք Ձեզ կիսվել այս լուրով Ձեր ծանոթների հետ, ովքեր ցանկանում են միանալ մեր ընդհանուր հոբբիին :)  Մեր Ակումբը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնում Գալստյան Վազգենին, որովհետև առանց նրա նվիրաբեր ջանքերի այս դասընթացները չէին իրականանա այսքան շուտ:

Հիմա, ինչը վերաբերվում է մեր Խոր-Վիրապ կատարած արշավին.

Եղանակը, ինչպես կանխատեսում էինք, շատ լավն էր: Ամբողջ ճանապարհը գնացինք առանց դժվարությունների, և, նույնիսկ սելֆի անելով :), ի դեպ, մեր ամենալավ սելֆին դուք կարող եք տեսնել մեր կայքի գլխավոր էջում http//www.veloclub.am :) Միակ բնական խոչընդոտը, դա հակադարձ քամին էր, սակայն դա չխանգարեց մեզ հասնել Վանքին և զգալ Հին Հայաստանի շունչը:

Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ ծանոթանալ մեր արշավի բոլոր նկարների հետ բարձր որակով հետևյալ հղումով ՝ http://veloclub.am/photo/xor_virap_05_04_2015/19

Վիդեոները կլինեն ուշ, մեր վիդեոների բաժնում ՝ http://veloclub.am/video

Ինչը վերաբերվում է մեր հերթական արշավին, ապա այն կուրախացնի մեր սկսնակներին, քանի որ արշավը տեղի է ունենալու Երևան քաղաքում և նվիրված է լինելու Հայերի գաղտնի գործողություններին «ՆԵՄԵՍԻՍ»-ի շրջանակներում: Արշավի մանրամասներին ծանոթանալու համար, խնդրում ենք մտնել այստեղ ՝

http://veloclub.am/forum/3-4-1

Հարգանքով ՝

VeloClub. :)

Դիտումներ: 1471 | Ավելացրեց: VeloClub | - Վարկանիշ -: 4.5/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar