BROTHERHOODD | Дата: Понедельник, 06.04.2015, 15:37 | Сообщение # 1 |
Level 3
Группа: Администраторы
Сообщений: 84
Статус: Offline
| 2015 թվականի ապրիլի 12-ին Հայաստանի հեծանվասերների VELO CLUB ակումբը Երևանում կազմակերպում է ՆԵՄԵՍԻՍ անունը կրող հեծանվաերթ, որի նպատակն է հայ ժողովրդի պատմության փառապսակը դարձած ՆԵՄԵՍԻՍ գործողության մասին տեղեկատվության տարածումը և այդ գործողության կազմակերպիչների ու մասնակիցների պայծառ հիշատակի հավերժացումը: Հայ ժողովրդի կողմից իրականացված ՆԵՄԵՍԻՍ գաղտնի գործողության արդյունքում արժանի պատիժ են ստացել գրեթե բոլոր խոշոր թուրք հանցագործները, որոնք մեղավոր են ճանաչվել հայ ժողովրդի հանդեպ իրականացված ցեղասպանության մեջ: Ի դեպ, նրանցից շատերին, այդ թվում՝ էնվեր, Թալեաթ, Ջեմալ փաշաներին, դոկտոր Նազմին և այլոց 1919 թվականի ապրիլի 12-ին մեղավոր ճանաչեց և հեռակա մահվան դատապարտեց հենց Թուրքիայի դատարանը: Սակայն այդ դատվաճիռը այդպես էլ կմնար թղթի վրա, եթե չլիներ հայ ժողովրդի դատավճիռը և ՆԵՄԵՍԻՍ գործողությունը: ՆԵՄԵՍԻՍ գործողության շրջանակում իրականացված ամենահայտնի և աղմկալից մահապատիժը Սողոմոն Թեհլիրյանի կողմից Թալեաթ փաշայի գնդակահարումն էր Բեռլինում 1921 թվականին, որի արդյունքում Թեհլերյանը գերմանական դատարանի կողմից ճանաչվեց անմեղ և արդարացվեց: Հեծանվաերթին կարող են մասնակցել ինչպես ակումբի մասնակիցները, այնպես էլ ցանկացած հեծանվորդ: Ցանկալի է, որ մասնակիցները կրեն հատուկ շապիկ, որը կարող եք ձեռք բերել ակումբից: Երթին մասնակցելու և շապիկներ ձեռք բերելու համար խնդրում ենք հնարավորինս շուտ տեղեկացնել ակումբի համակարգողին (094 45-40-27): Հեծանվաերթը կանցնի Երևանի կենտրոնի փողացներով և կավարտվի Աջափնյակ համայնքի Շինարարների փողոցի միջնամասում, որտեղ տեղադրված է Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանը:
|
|
| |