Գլխավոր էջ » 2015 » Май » 4 » VeloClub (Ապրիլ 27 - Մայիս 3)
23:36
VeloClub (Ապրիլ 27 - Մայիս 3)

Բարև, հարազատ դարձած VeloClub-ցիներ ջան:
Այսօրվա մեր նորությունները, իհարկե, կսկսենք մեր ակումբի պատմության մեջ ամենաբարդ արշավներից մեկի՝ երթ պատմական Ամբերդ ամրոց (10-րդ դար), արդյունքներն ամփոփելով:
Մենք ենթադրում էինք և գրեթե համոզված էինք, որ արշավը շատ բարդ կլինի, հասկանում էինք նաև, որ վերջնակետ կհասնեն ոչ բոլորը, այդ պատճառով էլ արշավախումբը բաժանեցինք երկու մասի՝ մի մասը բարձրացավ մինչև վերջ՝ ամրոց, մյուս մասը՝ Բյուրականում փոքր ինչ հանգստանալուց հետո վերադարձավ տուն: Համոզված ենք, որ նրանք մի օր ավելի վստահ կլինեն իրենց ուժերին և կհաղթահարեն ցանկացած դժվար վերելք մինչև վերջ:
Անմոռանալի  էր մեր արշավը: Վստահ ենք, որ ոչ ոք չի մոռանա Բյուրականից բացվող Արարատի կախարդող տեսարանը, դարավոր ամրոցի վեհությունը, ադրենալինով հագեցած սրընթաց վայրէջքը դեպի Աշտարակ…
Կարծում ենք, ամենագլխավորը այն է, որ բոլոր մասնակիցներն այս արշավից ստացան բավականություն և ստուգեցին իրենց հնարավորությունները իրական, էքստրեմալ պայմաններում: Չենք մոռանում հայտնի ասացվածքը. «Тяжело в учении, легко в бою» :)

Արշավի նկարները բարձր որակով կարող եք դիտել և ներբեռնել սեղմելով այստեղ:

Շտապում ենք  ձեզ տեղեկացնել, որ այս շաբաթվանից մենք սկսում ենք շատ կարևոր մի նախաձեռնություն՝ մեր կայքի «բլոգ» բաժնում մենք կանրադառնանք այն հարցերին (հեծանիվին վերաբերվող), որոնք հուզում և մտահոգում են ձեզ և կփորձենք միասին գտնել այդ հարցերի պատասխանները: Յուրաքանչյուր շաբաթ տեղադրելու ենք ձեզ հուզող հարցերից մեկին վերաբերվող  հոդված: Որպեսզի հոդվածներն առավել հարմար և պարզ լինեն ընթերցանության համար, դրանք ավելի պարզեցված և մոդիֆիկացված տարբերակով կթարգմանվեն հայերեն: Այս բաժնի խմբագիրն է մեր լավ ընկեր Տրդատ Սարգսյանը: Կարծում ենք՝ ձեզնից շատերը արդեն ճանաչում են նրան մեր արշավներից և նկատել են նրա քչախոսությունը: Սակայն այս համեստության հետևում թաքնված է բարձր բարոյական արժեքներ ունեցող մարդ, ով մեծ հաճույքով իր պատրաստակամությունը հայտնեց օգնելու Հայաստանում հեծանվային սպորտի վերաբերյալ միասնական տեղեկատվական հարթակ ստեղծելու գործին :

Տեղեկացնենք նաև, որ շաբաթ օրը այցելել էինք Հայ օգնության ֆոնդի հրաշք մանուկներին: Նրանք սպասում էին մեր այցին: Մանուկների հետ օրն անցավ շատ հագեցած և լի դրական տպավորություններով:
Շատ շնորհակալություն բոլոր մասնակիցներին և ՀՕՖ-ին՝ հրավերի համար:

Մեր հանդիպման նկարները կարող եք տեսնել այս էջում:

Նույն օրը՝ երեկոյան, մենք զբաղվեցինք բայկինգի՝ արդեն ավանդույթ դարձած, անվճար դասընթացներով: Տեսանյութն դիտելով՝ ինքներդ էլ կհամոզվեք, թե ինչ ակտիվ ու դինամիկ են անցնում մեր դասընթացները:  Ոչ ոք հաստատ չի փոշմանի թեկուզ մեկ ժամ մեզ  միանալու համար:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ , նկարներն՝ այստեղ:

Դե մի քիչ էլ խոսենք նորեկների մասին, որոնց թիվը վերջին մի քանի օրվա ընթացքում բավական ավելացել է :) Անչափ ուրախ ենք, որ մեր շարքերն այսպես արագ համալրվում են :) Գրեթե ամեն արշավին լինում են նորեկներ, և արշավախումբը երբեք նույն կազմը  չի ունենում: Ասենք, որ Ամբերդի արշավին խմբի կեսը նորեկներ էին, ինչը չի կարող մեզ չուրախացնել:

Սրտանց ողջունում ենք մեր նորեկներին, ցանկանում նրանց քաջ առողջություն, ակտիվ կենսառիթմ, լիքը արշավներ և նոր բարձունքների հաղթահարում VeloClub-ի հետ:

http://veloclub.am/photo/2?photo=532 Գոհար Գևորգյան
http://veloclub.am/photo/2?photo=531 Արմեն Մելյան
http://veloclub.am/photo/2?photo=530 Սիրանուշ Ղազանչյանց
http://veloclub.am/photo/2?photo=529 Սամվել Թորոսյան
http://veloclub.am/photo/2?photo=528 Սարգիս Պետրոսյան
http://veloclub.am/photo/2?photo=527 Մովսես Հարությունյան
http://veloclub.am/photo/2?photo=526 Նարիկ Սահակյան

Իսկ այս շաբաթվա ընթացքում նախատեսել ենք.

Շաբաթ օր՝ ժամը 19:00, անվճար հեծանվավարժանքներ ԵՊՀ-ի բակում:

Մեր մշտական հեծանվարշավը նույնպես կիրականացնենք շաբաթ օրը: Այս անգամ VeloClub-ի ուղղությունը հաղթանակի խորհրդանիշ Սարդարապատն է:  Արշավի մասին ավելի մանրամասն նայեք այստեղ ՝

http://veloclub.am/forum/3-11-1

Կիրակի օրը VeloClub-ը որոշել է վերադառնալ իր զվարճալի ավանդույթին ՝ Barbecue-party-ին: Ասենք, որ այսպիսի «փարթիներ» անցած տարի մի քանի անգամ արդեն կազմակերպել ենք: Այս անգամ մեր հեծանիվ-զվարճանքի համար ընտրել ենք Աշտարակի ձորը: Հեռավորությունը Երևանից ընդհամենը 25 կիլոմետր է:

Սրտանց ուզում ենք այդ օրն անցկացնել հնարավորինս ընկերական, ջերմ մթնոլորտում, ավելի լավ ծանոթանալ միմյանց հետ, բացի դա՝ ուզում ենք հնարավորություն տալ և նորեկներին, և նրանց՝ ովքեր վերջին մի քանի շաբաթը չէին միանում մեզ բարդ ու երկար ճանապարհի պատճառով, արշավելու մեզ հետ:

Ավելի մանրամասն Barbecue Party-ի մասին կարդացեք այստեղ ՝ http://veloclub.am/forum/3-12-1

Ձեզանից, ինչպես միշտ, պահանջվում է ՄԻԱՅՆ մասնակցություն, լավ տրամադրություն և ուրիշ ոչինչ: Մենք ուրախ կլինենք դիմավորելու և ընդունելու բոլոր նրանց, ովքեր կցանկանան միանալ մեզ:

Ակումբի մասին ցանկացած հարցերով կարող եք դիմել այստեղ ՝ http://veloclub.am/forum/6
Այլ հարցերի դեպքում դիմեք՝

https://www.facebook.com/emil.asatryan
https://www.facebook.com/AlexanyanWolf
կամ զանգահարեք ՝ 094454027 ( Էմիլ )

 

Դիտումներ: 1548 | Ավելացրեց: BROTHERHOODD | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar