Գլխավոր էջ » 2015 » Май » 04

Բարև, հարազատ դարձած VeloClub-ցիներ ջան:
Այսօրվա մեր նորությունները, իհարկե, կսկսենք մեր ակումբի պատմության մեջ ամենաբարդ արշավներից մեկի՝ երթ պատմական Ամբերդ ամրոց (10-րդ դար), արդյունքներն ամփոփելով:
Մենք ենթադրում էինք և գրեթե համոզված էինք, որ արշավը շատ բարդ կլինի, հասկանում էինք նաև, որ վերջնակետ կհասնեն ոչ բոլորը, այդ պատճառով էլ արշավախումբը բաժանեցինք երկու մասի՝ մի մասը բարձրացավ մինչև վերջ՝ ամրոց, մյուս մասը՝ Բյուրականում փոքր ինչ հանգստանալուց հետո վերադարձավ տուն: Համոզված ենք, որ նրանք մի օր ավելի վստահ կլինեն իրենց ուժերին և կհաղթահարեն ցանկացած դժվար վերելք մինչև վերջ:
Անմոռանալի  էր մեր արշավը: Վստահ ենք, որ ոչ ոք չի մոռանա Բյուրականից բացվող Արարատի կախարդող տեսարանը, դարավոր ամրոցի վեհությունը, ադրենալինով հագեցած սրընթաց վայրէջքը դեպի Աշտարակ…
Կարծում ենք, ամենագլխավորը այն է, որ բոլոր մասնակիցներն այս արշավից ստացան բավականություն և ստուգեցին իրենց հնարավորությունները իրական, էքստրեմ ... Читать дальше »

Просмотров: 1550 | Добавил: BROTHERHOODD | Дата: 04.05.2015 | Комментарии (0)