Գլխավոր էջ » 2015 » Апрель » 28 » VELO CLUB (Ապրիլ 19 - Ապրիլ 26)
00:25
VELO CLUB (Ապրիլ 19 - Ապրիլ 26)

Ողջույն սիրելի հեծանվասերներ ջան: Շնորհակալություն,որ մեզ հետ եք և շարունակում եք հետևել ու անմիջական մասնակիցը լինել մեր նորություններին և իրադարձություններին: Այժմ փոքրիկ անդրադարձ այս շաբաթվա ընթացքում կայացած միջոցառումներին:

Սիրով ուզում ենք տեղեկացնել, որ արդեն ամրագրել ենք մեր ակումբի կանոնները և պարտականությունները, որով պետք է առաջնորդվենք բոլորս: Այս շաբաթ ևս նախատեսում էինք մեր այցելությունները մանկատներ՝ երեխաներին հեծանիվ վարելու հմտություններ սովորացնելու նպատակով, սակայն, վատ եղանակային պայմանների պատճառով այս այցելությունները հետաձգվում են մեկ շաբաթով:

Ի ուրախություն մեծահասակների, այս շաբաթ ևս տեղի ունեցավ մեծահասակների հեծանվավարժանքը (https://www.facebook.com/events/352017861658595/): Հիշեցնենք, որ վարժանքները անվճար են և ունեն շարունակական բնույթ. կարող են մասնակցել ԲՈԼՈՐ ցանկացողները՝ անկախ տարիքից, սեռից, քաշից, կրոնից և այլ անհիմն խոչընդոտներից: Հեծանվարժանքների լուսանկարները կարող եք տեսնել այստեղ։

Մեր արդեն ավանդույթ դարձած կիրակնօրյա արշավը: :) Այս շաբաթ մենք գնացինք Արայի լեռ: Այս արշավը՝ այս տարվա արշավներից ամենահետաքրքիրն ու ամենագրավիչն էր, այն առանձնացավ իր էքստրեմալ երթուղով, որը ավելի էր մտերմացնում մասնակիցներին և էլ ավելի ստեղծում մի մթնոլորտ, որտեղ գերակշռում էր ընկերասիրությունը, միմյանց հանդեպ ուշադրությունն ու վստահությունը:

Արշավի առանձնահատկություններց կարելի է նշել նաև այն, որ արշավի մասնակիցներից շատերը նորեկներ էին, ինչը էլ ավելի էր հետաքրքրացնում մեր ճանապարհը, քանզի նոր մարդիկ միշտ բերում են թարմություն և նոր մթնոլորտ: Այս անգամ մենք ընդլայնեցինք մեր արշավի շրջանակները և նախատեսված նշանակետին հասնելուց հետո ուղևորվեցինք դեպի Օհանավանի ձոր: Ճանապարհը, որը մեզ տանում էր դեպի ձոր, աննկարագրելի գեղեցիկ էր. նեղ արահետ՝ երկու կողմից շրջապատված մեծ քարերով: Կարծես բնությունը նեղ միջանցք կառուցած լիներ մեզ համար: Տեսարանը ուղղակի հիանալի էր. միշտ զարմացել ու զարմանում եմ բնության անկանխատեսելի ապշեցնող գեղեցկությանից: Քանի որ բոլորս բավականին հոգնած էինք, ձորում ընդմիջեցինք մեր արշավը, նախաճաշեցինք ու թարմացանք գետում ))))))

Այնուհետև բարձրացանք oհովհանավանք և Աշտարակի ճանապարհով վերադարձանք Երևան՝ մեզ հետ բերելով բարձր տրամադրություն ու անմոռանալի տպավորություններ: Ինչպես ասում են՝ ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան 1000 անգամ լսել: Դրա համար տեղադրում եմ այսօրվա արշավի նկարները՝ վստահ լինելով, որ վարակվելու եք մեր տրամադրությամբ և հաջորդ շաբաթ անպայման միանալու եք մեզ :)

Շտապում ենք տեղեկացնել նաև, որ հաջորդ շաբաթվանից նախատեսում ենք կազմակերպել առավոտյան մարմնամարզություն, որի նպատակն է էլ ավելի զարգացնել մեր մարմինը և ուղղակի լինել առողջ ու մարզված: Այսպիսով, յուրաքանչյուր շաբաթ՝ առավոտյան ժամը 7:30, նախատեսվում է հավաքվել ակումբի գարաժում (որտեղ կարող ենք թողնել հեծանիվները) և վազել դեպի Հրազդանի կիրճ, որտեղ և կանցկացնենք մեր մարզանքը: Իհարկե հասկանում ենք, որ սա բավականին բարդ challenge է մեզ բոլորիս համար, բայց բոլոր մարտահրավերները հաղթահարելի են:

Այս կրրակի  3.05.2015, մենք  կարշավենք դեպի Ամեբերդ:
Ավելի մանրամասն տեղեկությունների համար սեղմեք այստեղ։

 

Դիտումներ: 1423 | Ավելացրեց: Emil | - Վարկանիշ -: 5.0/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar