[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Страница 1 из 1
  • 1
Ֆորում » VeloClub Հիմնական » Միջոցառումներ » Արշավ դեպի Ամբերդ ամրոց: (03.05.2015)
Արշավ դեպի Ամբերդ ամրոց:
BROTHERHOODDДата: Понедельник, 27.04.2015, 14:42 | Сообщение # 1
Level 3
Группа: Администраторы
Сообщений: 84
Репутация: 100
Статус: Offline
Ամբերդ, միջնադարյան բերդաքաղաք և ամրոց էր։ Կառուցվել է (10-րդ դար) պատմական Արագածոտն գավառում՝ Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս՝ (Արագած լեռան հարավային լանջին) Արքաշեն և Ամբերդ գետերի միացման տեղում՝ եռանկյունաձև հրվանդանին, 2 300 մ բարձրության վրա։
Միջնադարյան Հայաստանի ամրոցաշինության սկզբունքային գծերն իրենց վառ արտահայտությունն են գտել այս ամրոցում։ Դղյակը և պարսպի որոշ հատվածներ կառուցվել են 7-րդ դարում, Կամսարականների օրոք։ (10-րդ դար) պատկանում էր Պահլավունի իշխաններին և Բագրատունիների թագավորության ռազմապաշտպանական կարևոր հենակետերից էր։ Ամբերդը իր նշանակությունը կորցրեց թուրք-թաթարական արշավանքներից հետո և ամայացավ Լենկթեմուրի օրոք՝ 14-րդ դարի վերջերին։ Ամբերդի եկեղեցին կառուցել է Վահրամ Պահլավունին 1026 թվականին։ Առաջին եկեղեցիներից է, որոնք խաչթևերի չորս անկյուններում ունեն կրկնահարկ ավանդատներ։
Դղյակից հարավ, արևելյան պարսպի մոտ գտնվում է ամրոցի լավ պահպանված բաղնիքը (X-XI դարեր)։
Բաղնիքի մոտ պահպանվել են փոքրիկ մատուռի ավերակներ։ Բերդապարիսպների բուրգերը կառուցվել են տեղանքի առանձնահատկություններից ելնելով, որ ճանապարհների նկատմամբ մուտքերի հաշվենկատ դիրքավորման հետ ստեղծել են պաշտպանական անառիկ մի համակարգ։ Արտաքուստ անմատչելի ամրոց հիշեցնող եռահարկ դղյակը տեղադրվել է բերդաքաղաքի հյուսիս-արևմտյան, ամենաբարձր և միակ մատչելի մասում և ընդգրկել մոտ 1 500 մ² մակերես։ Ամբերդի պեղումները երևան են բերել մետաղե իրեր, զենքեր, զարդեր, խեցեղեն, ապակի, դրամներ և այլն։

Արշավի երթուղին ՝


Ընդհանուր տեղեկություններ ՝
Արշավի երկարությունը ~107 կմ է:
Սպասվող եղանակը ՝ միջինը +16, +20
Սպասվում է տաք եղանակ առանց պեղումների
Քամու արագությունը ՝ միջինը 1-2 մ/վրկ


Երևան - Ամբերդ ուղղության մանրամասն տվյալներ՝
հեռավորությունը ՝ 54 կմ
այդ ընդացքում բարծրացում ՝ 1755 մետր
իջեցում (спуск) ՝ 596 մետր
Ամենացածր կետը ՝ 951 մետր ջրի բարծրությունից
Ամենաբարձր կետը ՝ 2360 մետր


Արշավը սկսում է VeloClub-ի GARAGE-ից: ՄԵզ մոտ կարող եք հասնել այսպես:
կամ այսպես:

Ցանկացաց հարցերով դիմել ՝
https://www.facebook.com/emil.asatryan
կամ զանգահարել ՝ 094454027
Прикрепления: 0707523.png (186.7 Kb)
 
Ֆորում » VeloClub Հիմնական » Միջոցառումներ » Արշավ դեպի Ամբերդ ամրոց: (03.05.2015)
  • Страница 1 из 1
  • 1
Поиск: