[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Страница 1 из 1
  • 1
Ֆորում » VeloClub Հիմնական » Միջոցառումներ » Երկօրյա արշավ` նորից Թռչկան (16-17.07.2016)
Երկօրյա արշավ` նորից Թռչկան
BROTHERHOODDДата: Вторник, 12.07.2016, 15:55 | Сообщение # 1
Level 3
Группа: Администраторы
Сообщений: 84
Репутация: 100
Статус: Offline

Այս շաբաթ օրը գնում ենք Թռչկան:
Շաբաթ օրվա առավոտյան, ժամը 7:15 հավաքվում ենք "Սասունցի Դավիթ" մետրոյի կայարանի մոտ: Գնացքը շարժվելու է 7:50, նենց որ չուշանաք smile (!) Գնացքի արժեքը 1000 դրամ է (մի ուղղությունը)
Գնացքը մեզ կհասցնի Գյումրի, որտեղից մենք հեծանիվներով կքշենք դեպի Թռչկան ՝

Այդտեղ կանցկացնենք շատ շատ լավ ժամանակ, մի կուշտ հաց կուտենք, կգիշերենք, և հաջորդ օրը նույն ճանապարհով, հեծանիվներով հետ կգանք Գյումրի, որտեղիցել արդեն գնացքով կգանք ետ ՝ Երևան:

Մենք չունենք սեփական քնապարկեր և վրաններ, այդ պատճառով մենք վարձով ենք վերցնելու վրանները(2-3տեղանոց) և քնապարկերը(1 տեղանոց biggrin ), ըստ մարդկանց քանակի:
Մեր ընկերները տրամադրելու են իրենց 2 մեքենաները որ այդ բոլոր իրերը տեղափոխվեն Թռչկան և այդտեղ սպասելու են մեզ (իսկ կիրակի օրը այդ ամենը ետ է բերվելու, նույնպես, մեքենայով, Երևան):
Քանի որ, մենք բացարձակ չունենք որևէ ֆինանսական աղբյուր, մենք չենք կարող վերին նշված քնապարկերը, վրանները և ուտելիքը ձեռք բերել մեր հաշվին, այդ իսկ պատճառով, մոտավոր հաշվարկներով, 9000 դրամը 1 անձի համար բավական կլինի, իսկ եթե, հանկարծ, ինչ որ կողմնակի ծախսեր հայտնվեն, դա մենք կդնենք մեր գրպանից:
9000 դրամի մեջ կներառվի ՝ գնացքի տոմս (1000դրամ գնա և 1000 դրամ գալ), սնունդ, քնապարկ, վրան, և նորից սնունդ :)
(!!!) Մենք կլինենք միայն ու միայն ուրախ, եթե որևե մեկը ցանկանա իր սեփական քնապարկով ու վրանով գա, կամ նախընտրի բերել վերմակ և ազատի մեզ այդ գումարը հավաքելու, իրոք տհաճ, պրոցեսից: (Խնդրում ենք ամեն դեպքում տեղեկացնել Ձեր գալու վերաբերյալ)
(!!!)ԲՈԼՈՐ ցանկացողներին, շատ ենք խնդրում, գրանցվեք մեզ մոտ, զանգահարելով մեզ մինչև հինգշաբթի օրը (ներառյալ), որովհետև, ուրբաթ օրը մենք արդեն պետք է իմանանք քանի հատ վրան ենք վերցնում, քանի հատ քնապարկ և այլն:


Ընդհանուր տեղեկություններ ՝
Արշավի երկարությունը (Առաջին օր)՝ Գյումրի - Չիչխան 50+կմ
Արշավի երկարությունը (Երկրորդ օր)` Չիչխան - Գյումրի 50+կմ
Ընդհանուր երկարությունը՝ 100+ԿՄ
Սպասվող եղանակը ՝ միջինը +25, +28 (ցերեկ) և +13, + 15 (գիշեր)
Սպասվում է արևոտ, առանց տեղումների եղանակ:
Քամու արագությունը ՝ միջինը 6 մ/վրկ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՝ ԱՆՊԱՅՄԱՆ ՎԵՐՑՐԵՔ ՁԵՐ ՀԵՏ ՏԱՔ ՇՈՐԵՐ :)
Գյումրի - Չիչխան ուղղության մանրամասն տվյալներ՝
հեռավորությունը ՝ 50կմ
Ամենացածր կետը ՝ 1545 մետր ջրի բարծրությունից
Ամենաբարձր կետը ՝ 1955 մետր:
Վերելք - իջեցում՝ (Գյումրի - Չիչխան)


Գրանցվելու, և ցանկացած այլ հարցերով դիմել ՝
https://www.facebook.com/emil.asatryan
https://www.facebook.com/AlexanyanWolf
կամ զանգահարել ՝ 094454027
Прикрепления: 6475684.jpg(192.4 Kb)
 
Ֆորում » VeloClub Հիմնական » Միջոցառումներ » Երկօրյա արշավ` նորից Թռչկան (16-17.07.2016)
  • Страница 1 из 1
  • 1
Поиск: