BROTHERHOODD | Дата: Вторник, 29.09.2015, 15:10 | Сообщение # 1 |
Level 3
Группа: Администраторы
Сообщений: 84
Статус: Offline
| Բարի լույս սիրելի ընկերներ: Այս անգամ, մենք որոշեցինք անցկացնել մեր արշավը սկսելով այն ուրբաթ օրվա (02.09.2015) ցերեկը, ժամը 17:00-ից և գնալով դեպի Նոր Արտամետի խնձորի այգիներ՝ վրաններով ու քնապարկերով: Ինչպես միշտ երգելու ենք, պարելու ենք, ուտելու ենք, նաև մասնակցելու ենք խնձորի բերքահավաքին... ուրախ ժամանակ անցկացնելուց հետո հաջորդ օրվա (03.09.2015) երեկոյան 18:00-ից շարժվելու ենք ետ - դեպի Երևան: Մեր արշավի երթուղին ՝
Մենք չունենք սեփական քնապարկեր և վրաններ, այդ պատճառով մենք վարձով ենք վերցնելու վրանները(2-3տեղանոց) և քնապարկերը(1 տեղանոց ), ըստ մարդկանց քանակի: Մեր ընկերները տրամադրելու են իրենց 2 մեքենաները որ այդ բոլոր իրերը տեղափոխվեն Արտամետև այդտեղ սպասելու են մեզ (իսկ շաբաթ օրը այդ ամենը ետ է բերվելու, նույնպես, մեքենայով, Երևան): Քանի որ, մենք բացարձակ չունենք որևէ ֆինանսական աղբյուր, մենք չենք կարող վերին նշված քնապարկերը, վրանները և ուտելիքը ձեռք բերել մեր հաշվին, այդ իսկ պատճառով, մոտավոր հաշվարկներով, 5000 դրամը 1 անձի համար բավական կլինի, իսկ եթե, հանկարծ, ինչ որ կողմնակի ծախսեր հայտնվեն, դա մենք կդնենք մեր գրպանից: 5000 դրամի մեջ կներառվի ՝ սնունդ, քնապարկ, վրան, և նորից սնունդ (!!!) Մենք կլինենք միայն ու միայն ուրախ, եթե որևե մեկը ցանկանա իր սեփական քնապարկով ու վրանով գա, կամ նախընտրի բերել վերմակ և ազատի մեզ այդ գումարը հավաքելու, իրոք տհաճ, պրոցեսից: (Խնդրում ենք ամեն դեպքում տեղեկացնել Ձեր գալու վերաբերյալ) (!!!)ԲՈԼՈՐ ցանկացողներին, շատ ենք խնդրում, գրանցվեք մեզ մոտ, զանգահարելով մեզ մինչև հինգշաբթի օրը (ներառյալ), որովհետև, ուրբաթ օրը մենք արդեն պետք է իմանանք քանի հատ վրան ենք վերցնում, քանի հատ քնապարկ և այլն: Ընդհանուր տեղեկություններ ՝ Արշավը անցնելու է հանգիստ տեմպով: Իդեալական հնարավորություն է նորեկների համար Արշավի երկարությունը ~46 կմ է (գնալ-գալով): Սպասվող եղանակը ՝ միջինը +24, +28 Քամու արագությունը ՝ միջինը 2,5 մ/վրկ Երևան - Արտամետ ուղղության մանրամասն տվյալներ՝ հեռավորությունը (մի կողմ) ՝ 23 կմ Ամենացածր կետը ՝ 1006 մետր ջրի բարծրությունից Ամենաբարձր կետը ՝ 1394 մետր Վերելք - Իջեցում՝
Արշավը խորհուրդ է տրվում նորեկներին :)
Արշավը սկսվելու է VeloClub-ի GARAGE-ից 15:00 Մեզ մոտ կարող եք հասնել այսպես: կամ այսպես:
Ցանկացած հարցերով դիմել ՝ https://www.facebook.com/emil.asatryan կամ զանգահարել ՝ 094454027
|
|
| |