[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Страница 1 из 1
  • 1
Ֆորում » VeloClub Հիմնական » Միջոցառումներ » Երկօրյա արշավ ՝ դեպի Նոր Արտամետ (02-03.09.2015)
Երկօրյա արշավ ՝ դեպի Նոր Արտամետ
BROTHERHOODDДата: Вторник, 29.09.2015, 15:10 | Сообщение # 1
Level 3
Группа: Администраторы
Сообщений: 84
Репутация: 100
Статус: Offline
Բարի լույս սիրելի ընկերներ:
Այս անգամ, մենք որոշեցինք անցկացնել մեր արշավը սկսելով այն ուրբաթ օրվա (02.09.2015) ցերեկը, ժամը 17:00-ից և գնալով դեպի Նոր Արտամետի խնձորի այգիներ՝ վրաններով ու քնապարկերով: Ինչպես միշտ երգելու ենք, պարելու ենք, ուտելու ենք, նաև մասնակցելու ենք խնձորի բերքահավաքին... ուրախ ժամանակ անցկացնելուց հետո հաջորդ օրվա (03.09.2015) երեկոյան 18:00-ից շարժվելու ենք ետ - դեպի Երևան:
Մեր արշավի երթուղին ՝



Մենք չունենք սեփական քնապարկեր և վրաններ, այդ պատճառով մենք վարձով ենք վերցնելու վրանները(2-3տեղանոց) և քնապարկերը(1 տեղանոց smile ), ըստ մարդկանց քանակի:
Մեր ընկերները տրամադրելու են իրենց 2 մեքենաները որ այդ բոլոր իրերը տեղափոխվեն Արտամետև այդտեղ սպասելու են մեզ (իսկ շաբաթ օրը այդ ամենը ետ է բերվելու, նույնպես, մեքենայով, Երևան):
Քանի որ, մենք բացարձակ չունենք որևէ ֆինանսական աղբյուր, մենք չենք կարող վերին նշված քնապարկերը, վրանները և ուտելիքը ձեռք բերել մեր հաշվին, այդ իսկ պատճառով, մոտավոր հաշվարկներով, 5000 դրամը 1 անձի համար բավական կլինի, իսկ եթե, հանկարծ, ինչ որ կողմնակի ծախսեր հայտնվեն, դա մենք կդնենք մեր գրպանից:
5000 դրամի մեջ կներառվի ՝ սնունդ, քնապարկ, վրան, և նորից սնունդ smile
(!!!) Մենք կլինենք միայն ու միայն ուրախ, եթե որևե մեկը ցանկանա իր սեփական քնապարկով ու վրանով գա, կամ նախընտրի բերել վերմակ և ազատի մեզ այդ գումարը հավաքելու, իրոք տհաճ, պրոցեսից: (Խնդրում ենք ամեն դեպքում տեղեկացնել Ձեր գալու վերաբերյալ)
(!!!)ԲՈԼՈՐ ցանկացողներին, շատ ենք խնդրում, գրանցվեք մեզ մոտ, զանգահարելով մեզ մինչև հինգշաբթի օրը (ներառյալ), որովհետև, ուրբաթ օրը մենք արդեն պետք է իմանանք քանի հատ վրան ենք վերցնում, քանի հատ քնապարկ և այլն:

Ընդհանուր տեղեկություններ ՝
Արշավը անցնելու է հանգիստ տեմպով:
Իդեալական հնարավորություն է նորեկների համար
Արշավի երկարությունը ~46 կմ է (գնալ-գալով):
Սպասվող եղանակը ՝ միջինը +24, +28
Քամու արագությունը ՝ միջինը 2,5 մ/վրկ
Երևան - Արտամետ ուղղության մանրամասն տվյալներ՝
հեռավորությունը (մի կողմ) ՝ 23 կմ
Ամենացածր կետը ՝ 1006 մետր ջրի բարծրությունից
Ամենաբարձր կետը ՝ 1394 մետր
Վերելք - Իջեցում՝



Արշավը խորհուրդ է տրվում նորեկներին :)

Արշավը սկսվելու է VeloClub-ի GARAGE-ից 15:00
Մեզ մոտ կարող եք հասնել այսպես:
կամ այսպես:


Ցանկացած հարցերով դիմել ՝
https://www.facebook.com/emil.asatryan
կամ զանգահարել ՝ 094454027
Прикрепления: 7835143.png (156.5 Kb)
 
Ֆորում » VeloClub Հիմնական » Միջոցառումներ » Երկօրյա արշավ ՝ դեպի Նոր Արտամետ (02-03.09.2015)
  • Страница 1 из 1
  • 1
Поиск: