BROTHERHOODD | Дата: Четверг, 02.04.2015, 01:24 | Сообщение # 1 |
Level 3
Группа: Администраторы
Сообщений: 84
Статус: Offline
| Սուրբ Զատկի տոնի խորհրդով արշավ դեպի պատմական Խոր Վիրապ Մեր շատ սիրելի հեծանվորդներ, Velo Club-ը պատիվ ունի տեղեկացնելու, որ կիրակի օրը՝ ապրիլի 5-ին, Սուրբ Զատկի օրվա խորհրդով, ունենալու ենք ինքնատիպ արշավ դեպի պատմական Խոր Վիրապ: Վայր, որը քրիստոնեության ընդունման և տարածման կարևորագույն ակունքն է: Արշավը կմեկնարկի մեր հավաքատեղի՝ գարաժի մոտ ժամը 9:30-ին: Հետադարձը կկազմակերպվի ժամը 19:00-ին: Արշավն ինքնին բարդ չէ և կունենանք հաճելի, խոստումնալից 88 կմ երկարությամբ փոքրիկ ճանապարհորդություն: Սուրբ Զատիկը հայ առաքելական եկեղեցու հնագույն և կարևոր տոներից մեկն է, որը ավետում է մեր տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հարությունը մեռելներից: Տոնի կարևորագույն և անբաժան մասն է կազմում հավկիթը կարմիր գույնով ներկելու ավանդույթը: Ուստի, զերծ չմնալով մեր հայկական, ավանդական սովորույթներից՝ կարող եք Ձեզ հետ վերցնել ներկված հավկիթներ՝ միմյանց հետ մրցելու համար: Ակնկալում ենք Ձեր ներկայությունն ու ակտիվ մասնակցությունը, իսկ հեծանիվ վարձակալելու դեպքում կարող եք մեզ հետ կապնվել հետևյալ հեռախոսահամարով՝ 094 45 40 27: Դե ինչ, հանդիպում ենք այս կիրակի օրը, ժամը 9:30՝ մեր հավաքատեղիում: Հարգանքներով՝ Ձեր Velo Club https://www.facebook.com/events/1633580850211176/
|
|
| |