Շատ սկսնակ հեծանվասերներ արդեն լսել են կոնտակտային պեդալների (ոտնակների) մասին,սակայն չգիտես ինչու ձեռք չեն բերում...Դա մեծ բացթողում է, ընկերնե'ր…
Ինչո՞ւ են կարևոր կոնտակտային պեդալները
Բանը նրանում է, որ դա, կարելի է ասել, հեծանիվի ճիշտ վարելու հիմնական բազան է: Տեսականորեն կարելի է էֆֆեկտիվ պտտել նաև հասարակ պեդալները, բայց կոնտակտային պեդալով հեծանիվի և այն վարողի միջև միաձուլման զգացողություն է առաջանում: Ի վերջո,եթե դուք կարող եք ոչ միայն սեղմել ներքև,այլ նաև բարձրացնել պեդալը, ստացվում է, որ ձեր ոտքերը վարժեցվում են հակազդող ուժին և ոտքերի ուժը զգալիորեն մեծանում է: Դա հատկապես զգացվում է արագացման ժամանակ,ինչպես նաև բլուրների վրա վարելու ընթացքում։ Այնպիսի զգացողություն է առաջանում, կարծես թե, Ձեր մկաններին հավելյալ հզորություն են տվել: Բացի այդ, կոնտակտային պեդալները թույլ են տալիս պահել բարձր պտույտների հաճախություն (կադենս)` ոտքերի թույլ ծանրաբեռնվածության դեպքում: Շատ սկսնակներ, ովքեր փորձում են վարել մեծ կադենսով (պտույտների հաճախություն) հանդիպում են այն փաստին, որ պեդալների հեշտ պտտումից սկսում են առաջ անցնել սեփական ոտքերից: Այստեղ ևս մենք համոզվում ենք,որ կոնտակտային պեդալները արդյունավետ են, քանի որ դրանք ամրանում են և ճիշտ կադենսը, որը պաշտպանում է ծնկների հոդերը, ավելի հեշտ է պահվում…
Միաժամանակ անհնար է չնշել կոնտակտային պեդալների երրորդ դրական գործոնը. շտապելուց, քարոտ կամ ժայռոտ տեղանքներում վարելիս, կարիք չկա անհանգստանալու, որ ոտքերը չեն մնա ոտնակների վրա, դրանք հաստատ չեն հիասթափեցնի Ձեզ… Փոսերի վրայով անցնելուց ևս չարժի մտածել ոտքի` պեդալների վրայից սայթաքելու մասին...
Հատուկ կոշիկի վրա ամրացվում է հատուկ տակացու,որին անվանում են շիպ։ Այդ շիպը դառնում է պեդալի և ոտքի միակցիչը՝ ապահովելով անվտանգ և ճկուն կապ՝ ոտքի ու հեծանիվի միջև...
Ինչպես արձակել կոնտակտային ոտնակները
Եթե ուզում եք արձակել կոնտակտային պեդալները, պետք է պարզապես ոտքի թեքել` կրունկով դեպի դուրս, և այն հեշտորեն կարձակվի:
Նույնիսկ գոյություն ունի կառավարման այնպիսի համակարգ, որի օգնությամբ կարող եք կարգավորել ազդման չափը։ Կան հեծանվորդներ, ովքեր ամրակները շատ ամուր եմ կապում, որովհետև սիրում են, որ ոտքերը պեդալներին ավելի ամուր կառչած լինի:
Կոշիկներ կոնտակտային պեդալների համար
Կոնտակտային պեդալների թերություններից մեկն այն է, որ բացի պեդալից պարտադիր է նաև ձեռք բերել հատուկ կոշիկ,ինչը բարձրացնում է կոնտակտային պեդալի գինը:
Շիպը, որն ամրանում է կոշիկին միշտ վաճառվում է պեդալի փաթեթում, ուստի դրա համար հավելյալ վճարել պետք չէ:
Մեր ժամանաակներում, ենթադրվում է, որ հեծանվասերների 80 տոկոսը վարում են կոնտակտային պեդալներով և չեն կարող պատկերացնել իրենց հեծանիվը այլ պեդալներով: Հեծանվասերներից շատերի կարծիքով այլ պեդալներով հեծանիվ վարելիս զգացողություն է ստեղծվում, որ հեծանիվն ու այն վարողը միմյանցից առանձին են և բացարձակ հարմարավետ չէ...
Կոնտակտային պեդալները շատ օգտակար են այն պահերին,երբ պետք է մեթոդաբանորեն պեդալել `ապահովելով հարթ քաշում,օրինակ՝ վարելով ցեխի կամ ավազի մեջ և առհասարակ նման վայրերում, կարևորէ, որ հեծանիվը չի խրվի ցեխի մեջ և տեղապտույտ չի կատարի։
Կոնտակտային պեդալները հավասար տարածում են ճնշումը և դուք հանգիստ վարում եք այն վայրերում,որտեղ սովորաբար պետք է իջնել հեծանիվից և քայլել: Այսպիսով դրանք օգտակար են լինում լեռներ բարձրանալիս. կարելի է ասել մեքենայի դեր են կատարում: Նման համաչափ պեդալելը օգնում է նաև ծախսել հնարավորինս քիչ էներգիա:
Մի քանի խոսք հեքիաթների մասին
Կարևոր է անդրադառնալ հեքիաթներ դարձած խոսակցություններին և տալ պատասխաններ մի քանի հարցերին: Սկսնակները վախենում են պեդալի ու ոտքի ամուր կապից և մտածում են, որ ոտքը կարող է թմրել: Դա ճիշտ չէ՛: Ոտքի թաթը կարող է ազատ շարժվել, քանի ոտնակը համապատասխան ազատությունը տալիս է ոտքին և ոչ մի կերպ չի սահմանափակում դրա շարժմանը:
Կա նաև մեկ այլ առասպել, ըստ որի կոնտակտային պեդալներ օգտագործողները ավելի հաճախ են ընկնում, քանի որ չեն հասցնում ոտքը հանել պեդալից: Առաջին հերթին` այն մարդը, ով պետք է արագ արգելակի, սթրեսային իրավիճակում մոռանում է կոնտակների մասին և, բարձացնելով ոտքը վեր, թեքվում է կողքի:
Բոլոր անկումները, որպես կանոն, տեղի են ունենում 0 արագության ժամանակ, ուստի ծանր վնասվածքներ հազվադեպ են տեղի ունենում, անգամ կարելի է ասել, որ չկա մարդ, ով երբեք չի ընկել հեծանիվից: Ամեն դեպքում ռեֆլեքսի ձևավորումը կատարվում է շատ արագ, և մեկ շաբաթ անց դուք հստակ հարմարեցնում եք ձեր ոտքը կոնտակտային պեդալին:
«Կոշիկ+կոնտակտ» հավաքածուի գնի մասով կարելի է իհարկե վիճել, սակայն, եթե ձեզ անհրաժեշտ է ոչ թե ճոխ աքսեսուար, այլ պրակտիկ կապ, ապա մոտ 100 դոլլարը բավական է այն ունենալու համար: Այդ կոշիկները հարմար են և արդյունավետ, իսկ կլասիկ դարձած «Shimano M520» մոդելի կոնտակտները նրանց համար են, ովքեր գիտեն ճիշտ տնտեսել:
Կան նաև հեծանվային կոշիկներ հատուկ հարմարանքով (защелки) (ավելի թանկարժեք են), դրանք օգնում են ամրացնել և, հակառակը՝ թուլացնել կոշիկը շատ արագ: Երբեմ,ն երկար ճանապարհորդությունների ժամանակ, ոտքերը կարող են հոգնել, և կարելի է հենց վարելու ընթացքում մի քանի աստիճանով թուլացնել ամրակները, այդպիսով արյան շրջանառությունը կբարելավվի:
Իմաստ չկա գնել միանգամից թանկ կոշիկներ (100 դոլլար և ավելի): Թանկարժեք կոշիկները պրոֆեսիոնալ հեծանվորդների համար են։ Սկսնակների համար բավական են հասարակ` ոչ առաջին կարգի կոշիկները:
Հարթ ճանապարհների կոնտակների և լեռնային կոնտակների տարբերությունը
Լեռնային ճանապարհների կոնտակտային ոտնակները թույլ են տալիս վարել ցանկացած տարօրինակ պայմաններում (կեղտ, ավազ, ձյուն) և դրանց շարժունակությունը այդ դեպքերում քիչ է, այսինքն հնարավոր է ոտքերի մի փոքր աջ-ձախ շեղում:
Հարթ ճանապարհների կոնտակտները ավելի ամուր են միանում ոտքին, ինչի պատճառով վարողը հեծանիվը զգում է որպես իր մարմնի մի մաս: Պրակտիկորեն նրանք զիջում են MTB կոնտակտներին. ի դեպ, շիպերի կառուցվածքն այնպիսին է, որ դրանք կոշիկի տակացուի ներսից են, հետևաբար խանգարում են քայլելուն:
Կոնտակտների արտադրությունը
Բացի «Shimano»-ից,կոնտակտային պեդալներ են արտադրում նաև այնպիսի ապրանքանիշներ, ինչպիսիք են «Look»-ը,«Time»-ը, «Crank Brothers»-ը… Դրանք բոլորն ավելի թանկ են, քան հասարակ «Shimano» տեսակի պեդալները: Հուսալիության հարցում մի փոքր կասկածելի է «Crank Brothers»-ի արտադրանքը, որը հատկապես գնահատվում է հեծանվա-ֆետիշիստների մոտ` իր յուրահատուկ և մարդկային երևակայությունից դուրս դիզայնի համար:
Կարծում եմ այս հոդվածը ճիշտ կուղղորդի բոլոր նրանց , ովքեր դեռևս վարում են հասարակ պեդալներով: Հավատացեք,ընկերնե'ր, լիարժեք երջանկության համար, բացի հեծանիվից, հեծանիվի երեք մասեր են հարկավոր` սաղավարտ, ճիշտ և հարմարավետ նստատեղ և կոնտակտային պեդալներ: Մնացած ամեն ինչն արդեն նման է մսին,որը ծածկում է կմախքը: Ի դեպ, խորհուրդ ենք տալիս չզբաղվել անհեթեթությամբ` գնելով ոչ անհրաժեշտ աքսեսուարներ և կենտրոնանալ կարևոր մասերի վրա, եթե իհարկե դեռ նման սխալ թույլ չեք տվել :
|