15:07 Ինչպե՞ս ընտրել հասակին համապատասխան հեծանիվ։ |
Ինչպե՞ս ընտրել հասակին համապատասխան հեծանիվ։ Եթե արդեն կողմնորոշվել եք, թե ինչպես եք վարելու ձեր հեծանիվը, ապա ըստ հասակի այն ընտրելը ոչ մի դժվարություն չի առաջացնի։ Դրա համար կանգնեք հեծանիվի վրա՝ ղեկին հնարավորինս մոտ, ինչպես պատկերված է նկարում, և ուշադրություն դարձրեք վերևի հորիզոնական ձողի և ձեր ոտքերի արանքի միջև ընկած հեռավորության վրա։ Քաղաքում ոչ ագրեսիվ վարման համար 5 սմ տարածությունը բավարար է։ Սար ու ձորերով երթևեկելու սիրահարների համար այդ տարածությունը պետք է լինի գոնե 10 սմ։ Իսկ էքստրեմալ հեծանվասպորտի սիրահարները պետք է ընտրեն ավելի էլ ավելի փոքր շրջանակով (рама) հեծանիվ։ Ստուգելու էլ ավելի հեշտ տարբերակ է ուղղակի նույն դիրքում թաթերի վրա թռչկոտելը։ Չստացվեց՝ խնդրեք վաճառողին ավելի փոքր հեծանիվ տալ, ստացվեց շատ հեշտ՝ շրջանակը փոքր կլինի հանգիստ ընթացքի ժամանակ։ Շրջանակի չափերը Շրջանակի չափը որոշվում է նստարանի ձողի եզրից մինչև պեդալային համակարգի առանցքի կենտրոնը ընկած հեռավորությամբ։ Սովորաբար այն չափվում է դյույմերով, սակայն որոշ արտադրողներ օգտագործում են տառային համակարգ, ինչպես ընդունված է հագուստի շուկայում։ Այսպես՝
Ձեզ հարմար շրջանակի չափը տարբեր է՝ կախված թե ձեր ընտրած հեծանիվի շրջանակը կոշտ է (жесткая рама), թե ամորտիզացվող (с амортизационной подвеской)։ Կոշտ շրջանակի դեպքում դրա չափի և ձեր հասակի հարաբերությունը կլինի հետևյալը՝
Ամորտիզացվող շրջանակի դեպքում հարաբերությունը մի փոքր այլ է՝
Ինչպես նշվեց վերևում, հեծանիվի չափն ընտրելու մեջ շատ մեծ դեր է խաղում ձեր ընտրած վարման ոճը։ Յուրաքանչյուրի համար կարևոր է ոչ միայն շրջանակի որոշակի չափը, այլ նաև հետևի ամորտիզատորի առկայությունը կամ բացակայությունը։
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |