Գլխավոր էջ » Վիդեո » Ակումբի վիդեոներ

Անվճար հեծանվավարժանք

00:09:03
Այցելություններ: 12 Ավելացրեց: Emil Emil 
Նյութի նկարագրությունը  :

Ջերմուկցի 27-ամյա Վազգեն Գալստյանն արդեն 4 տարի է, ինչ անվճար հեծանվավարժանք է անցկացնում բոլոր ցանկացողների համար, մոտ 400 աշակերտ է ունեցել: Նախկինում մարզահամերգային համալիրի մոտ, իսկ այժմ՝ ԵՊՀ Ֆիզկուլտուրայի մասնաշենքի հարակից տարածքում, ամեն շաբաթ օրը, երեկոյան ժամը 19:00-ից մինչև 21:00-ը նա սովորեցնում է հեծանիվ քշել բոլոր նրանց, ովքեր որպես փոխադրամիջոց, նախընտրում են հեծանիվը: Վազգենին է միացել "Վելո" ակումբը էմիլի ղեկավարությամբ, նրանք երկուսն էլ վստահ են, որ այս դասընթացները ոչ միայն նպատում են ՀՀ-ում հեծանվային ենթակառուցվածքի կայացմանը, այլև Հայաստանի ու հայերի ընդհանուր առողջացմանը: Էմիլը հեծանվորդների համար կազմակերպում է Երևանից դուրս հեծանվային արշավներ: Հայաստանում, ըստ Վազգենի, այժմ մի իսկական հեծանվային բում է, սակայն դեռ անելիքներ շատ կան:Հեծանվավարժանքների անցկացման վայրն է Երևանի պետական համալսարանի ֆիզկուլտուրայի մասնաշենքի հարակից տարածքը: Ամեն շաբաթ, ժամը 19:00-ին նրանք հավաքվում են ԵՊՀ կոքին գտնվող Լևոն Շանթի անվան դպրոցի մոտ:Մանրամասների համար կարող եք այցելել հեծանվավարժանքների ֆեյսբուքյան էջը ՝ ttps://www.facebook.com/events/470656116449084/կամ զանգահարել՝077 219 755, Վազգեն094 45 40 27, Էմիլ

Լեզուն: Русский
Նյութի տևողությունը: 00:09:03
Հեղինակ: Lyun Se
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar