Գլխավոր էջ » 2015 » Апрель » 13 » VeloClub (ապրիլ 6 – ապրիլ 12)
21:09
VeloClub (ապրիլ 6 – ապրիլ 12)

Veloclub-ցիներ ջան, ինչպես խոստացել էինք, յուրաքանչյուր երկուշաբթի ամփոփելու ենք նախորդ շաբաթվա ընթացքում ակումբում տեղի ունեցած իրադարձությունները և տեղեկացնելու ենք եկող շաբաթվա նախատեսվող արշավների և միջոցառումների մասին:

Նախորդ շաբաթվա ընթացքում տեղի ունեցավ «ՆԵՄԵՍԻՍ» անունը կրող քաղաքային հեծանվաերթը (Ավելի մանրամասն http://veloclub.am/forum/3-4-1): Արշավի իրականացման հիմնական նպատակը հասարակության իրազեկումն էր 20-րդ դարում տեղի ունեցած ոճրագործության կազմակերպիչների պատժի մասին, որի վերաբերյալ ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

Երթը անցավ շատ լավ և առանց որևէ միջադեպերի: Երթի նկարները կարող եք բարձր որակով նայել այստեղ` http://veloclub.am/photo/nemesis_12_04_2015/20

Նաև մենք ողջունում ենք մեր Ակումբի նոր անդամներին :)

Բարի գալուստ հարգելի Աննա Հարությունյան, Անի Սարգսյան, Անդրանկ ԲեգլարյանԱնդրանիկ Մելքոնյան, Ահարոն Խաչատրյան !!! :)

Մեր գալիք կիրակի օրվա արշավը նախատեսված է դեպի Դվին:

Բոլոր մանրամասները կարող եք իմանալ մեր Ֆորումից, հետևյալ հղումով ՝

http://veloclub.am/forum/3-5

Դե ինչ, բոլորիդ սպասում ենք ապրիլի 19-ին Velo Club-ի Garage-ում ժամը 10:00:

Հարցերի դեպքում կարող եք կապնվել մեզ հետ կայքում կամ ֆորումում նշված ձևերով :)

Հարգանքով ՝

VeloClub. :)

 

Դիտումներ: 2010 | Ավելացրեց: BROTHERHOODD | - Վարկանիշ -: 4.5/4
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar