01:06 VeloClub (ապրիլ 13 – ապրիլ 19) | |
Նախորդ շաբաթ Velo Club-ը Դվինում անցկացրեց իր հերթական անմոռանալի հեծանվային արշավը (հեռավորությունը՝ 82 կմ): Եվ չնայած եղանակային ամպամածությանը՝ արշավն անցավ շատ ջերմ և ուրախ մթնոլորտում: Արշավախմբի անդամներն ունեցան բավականին հագեցած, տպավորիչ և անմոռանալի արշավային օր: Արշավի նկարներն ու վիդեոն կարող եք տեսնել հերևյալ հղումներով՝ Ֆոտոներ և Վիդեոներ: Շաբաթ օրը ակումբը հյուրընկալվեց Երևանի Զեյթուն համայքի մանկատանը՝ մանկատան սաներին պարգևելով ուրախ և անմոռանալի օր: Մենք նախապես տեղեկացել էինք երեխաների հեծանիվ վարելու հմտության հնարավորություններին, ուստի ուսուցողական վարժանքները կատարվեցին սկսնակ մակարդակի շրջանակներում: Երեխաներին ծանոթացրեցինք և մոտեցրեցինք հեծանիվ վարելու գեղեցիկ արվեստին: Լուսանկարները կարող եք տեսնել այստեղ։ Նույն օրը ակումբն ուսուցողական պարապմունքներ անցկացրեց նաև ԵՊՀ-ի բակում:Եթե ցանկաում եք սովորել հեծանիվ վարել, ապա բոլոր մանրամասները հետևյալ հղումով ` https://www.facebook.com/events/881389181902128 Ինչպես ամեն շաբաթ,այս շաբաթ նունպես մեզ միացան հեծանվասեր ընկերներ :) Մերի Սաինյան, Իրինա Հովհաննիսյան, Աշոտ Հովհաննիսյան, Արտյոմ Հովհաննիսյան, Մարիամ Տոնյան, Վազգեն Գալստյան, Վահե Հակոբյան Մեր հերթական, ամսի 26-ի արշավը տանելու է մեզ դեպի Արա Լեռ ! :) Բոլոր մանրամասները կարող եք իմանալ մեր Ֆորումից, հետևյալ հղումով ՝ http://veloclub.am/forum/3-6-1 Ինչպես միշտ սպասում ենք բոլորիդ ապրիլի 26-ին Velo Club-ի Garage-ում ժամը 10:00: Հարցերի դեպքում կարող եք կապնվել մեզ հետ կայքում կամ ֆորումում նշված ձևերով :) | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |