[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Страница 1 из 1
  • 1
Երկօրյա վրանային արշավ - Սևան :)
BROTHERHOODDДата: Понедельник, 27.06.2016, 13:23 | Сообщение # 1
Level 3
Группа: Администраторы
Сообщений: 84
Репутация: 100
Статус: Offline

Այս շաբաթ (02-03.06.2016), քանի որ եղանակը արդեն բավականին տաք է , մենք որոշել ենք անցկացնել երկօրյա արշավ դեպի Սևանա Լիճ:
(!!!) Խնդրում ենք ՈՒՇԱԴԻՐ կարդալ մանրամասները ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ :)
Արշավը անցնելու է մի քանի կետով ՝
1. Երևանում բարձրանում ենք ԱԼՄԱՍՏ-ի կայարան`

2. Գնացքով հասնում Հրազդանի կայարան, որտեղից հետո քշելով գնում ենք Սևանա Լիճ`

3. Սևանում ենք մնում մեկ օր, լողանում, հանգստանում, հաց ուտում, կրակ վառում, երգում, պարում, նկարվում և կիրակի օրը, ժամը 15:00-16:00 ժամանակահատվածում, քշում ենք ետ, դեպի Երևան՝

(!!!)ՈՒշադրություն: Բոլոր նրանք, ովքեր կցանկանան ետ գալ գնացքով, կարող են դա անել, հիմնական խմբից առանձնանալով (մենք գնացքների շարժվելու ժամերը կասենք նախապես)

Ընդհանուր տեղեկություններ ՝
Արշավի երկարությունը (Առաջին օր)՝ Երևան - Ալմաստ (8ԿՄ) + Հրազդան - Սևանա Լիճ (30կմ) = ~38ԿՄ
Արշավի երկարությունը (Երկրորդ օր)` Սևանա Լճից - Երևան (75կմ)
Ընդհանուր երկարությունը՝ 116ԿՄ
Սպասվող եղանակը ՝ միջինը +18, +22
Սպասվում է արևոտ, առանց տեղումների եղանակ:
Քամու արագությունը ՝ միջինը 1-4 մ/վրկ


Սևան - Երևան ուղղության մանրամասն տվյալներ՝
հեռավորությունը ՝ 75կմ
Ամենացածր կետը ՝ 1007 մետր ջրի բարծրությունից
Ամենաբարձր կետը ՝ 1933 մետր:
Առաջին 45ԿՄ-ի վրա սպասվում է 80% ուղիղ ճանապարհ, 3-4 6%-անոց բարձրունք, որից հետո 33ԿՄ 8%> վայրէջք դեպի Երևան:



Մենք չունենք սեփական քնապարկեր և վրաններ, իսկ Սևանում գիշերները լինում են բավականին քամոտ, այդ պատճառով մենք վարձով ենք վերցնելու վրանները(2-3տեղանոց) և քնապարկերը(1 տեղանոց biggrin ), ըստ մարդկանց քանակի:
Մեր ընկերներից մեկը տրամադրելու է իր մեքենան որ այդ բոլոր իրերը տեղափոխվեն Սևան և այդտեղ սպասելու է մեզ (իսկ կիրակի օրը այդ ամենը ետ է բերվելու, նույնպես, մեքենայով, Երևան):
Քանի որ, մենք բացարձակ չունենք որևէ ֆինանսական աղբյուր, մենք չենք կարող վերին նշված քնապարկերը, վրանները և ուտելիքը ձեռք բերել մեր հաշվին, այդ իսկ պատճառով, մոտավոր հաշվարկներով, 5000 դրամը 1 անձի համար բավական կլինի, իսկ եթե, հանկարծ, ինչ որ կողմնակի ծախսեր հայտնվեն, դա մենք կդնենք մեր գրպանից:
5000 դրամի մեջ կներառվի ՝ գնացքի տոմս, սնունդ, քնապարկ, վրան, և նորից սնունդ :)
(!!!) Մենք կլինենք միայն ու միայն ուրախ, եթե որևե մեկը ցանկանա իր սեփական քնապարկով ու վրանով գա, կամ նախընտրի բերել վերմակ և ազատի մեզ այդ գումարը հավաքելու, իրոք տհաճ, պրոցեսից: (Խնդրում ենք ամեն դեպքում տեղեկացնել Ձեր գալու վերաբերյալ, քանի որ, մենք կարող ենք Սևանի լճի մոտի տեղը փոխել, եթե գա մեր նախատեսածից ավելի շատ մարդ:
(!!!)ԲՈԼՈՐ ցանկացողներին, շատ ենք խնդրում, գրանցվեք մեզ մոտ մինչև հինգշաբթի օրը (ներառյալ), որովհետև, ուրբաթ օրը մենք արդեն պետք է իմանանք քանի հատ վրան ենք վերցնում, քանի հատ քնապարկ և այլն:


Գրանցվելու, և ցանկացած այլ հարցերով դիմել ՝
https://www.facebook.com/emil.asatryan
https://www.facebook.com/AlexanyanWolf
կամ զանգահարել ՝ 094454027
Прикрепления: 5423524.jpg (222.4 Kb)
 
  • Страница 1 из 1
  • 1
Поиск: