BROTHERHOODD | Дата: Понедельник, 29.06.2015, 17:45 | Сообщение # 1 |
Level 3
Группа: Администраторы
Сообщений: 84
Статус: Offline
| Քանի որ անցաց անգամ մեր երկօրյա արշավը դեպի Սևան բավականին հաջող էր, և շատ մարդիք մեզ խնդրեցին նորից նման մի բան կազմակերպենք, այս անգամ (հուլիսի 04-05), մենք գնում ենք դեպի Հանքավան: (!!!) Խնդրում ենք ՈՒՇԱԴԻՐ կարդալ մանրամասները ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ Արշավը անցնելու է մի քանի կետով ՝ 1. Երևանում բարձրանում ենք ԱԼՄԱՍՏ-ի կայարան`
2. Գնացքով հասնում Հրազդանի կայարան, որտեղից հետո քշելով գնում ենք Հանքավան՝ 3. Սևանում ենք մնում մեկ օր, լողանում, հանգստանում, հաց ուտում, կրակ վառում, երգում, պարում, նկարվում և կիրակի օրը, ժամը 15:00-16:00 ժամանակահատվածում, քշում ենք ետ, դեպի Երևան՝
(!!!)ՈՒշադրություն: Բոլոր նրանք, ովքեր կցանկանան ետ գալ գնացքով, կարող են դա անել, հիմնական խմբից առանձնանալով (մենք գնացքների շարժվելու ժամերը կասենք նախապես)
Ընդհանուր տեղեկություններ ՝ Արշավի երկարությունը (Առաջին օր)՝ Երևան - Ալմաստ (8ԿՄ) + Հրազդան - Հանքավան (33կմ) = ~41ԿՄ Արշավի երկարությունը (Երկրորդ օր)` Հանքավան - Երևան (82կմ) Ընդհանուր երկարությունը՝ 123ԿՄ Սպասվող եղանակը ՝ միջինը +28, +32 Սպասվում է արևոտ, առանց տեղումների եղանակ: Քամու արագությունը ՝ միջինը 1,5 մ/վրկ (!!) Ուշադրություն, VeloClub-ը խորհուրդ է տալիս՝ ձեզ հետ վերցրեք գլխարկներ, հագնվեք ոչ սև գույների մեջ և չմոռանաք Ձեզ հետ վերցնել սառը ջուր:
Երևան - Հանքավան ուղղության մանրամասն տվյալներ՝ հեռավորությունը ՝ 82կմ Ամենացածր կետը ՝ 1007 մետր ջրի բարծրությունից Ամենաբարձր կետը ՝ 1961 մետր:
Վերելք - իջեցում (Երևանից դեպի Հանքավան)` Վերելք - Իջեցում (Հրազդանից դեպի Հանքավան)`
Քանի որ մենք չունենք սեփական քնապարկեր և վրաններ, մենք վարձով ենք վերցնելու վրանները(2-3տեղանոց) և քնապարկերը(1 տեղանոց ), ըստ մարդկանց քանակի: Մեր ընկերներից մեկը տրամադրելու է իր մեքենան որ այդ բոլոր իրերը տեղափոխվեն Հանքավան և այդտեղ սպասելու է մեզ (իսկ կիրակի օրը այդ ամենը ետ է բերվելու, նույնպես, մեքենայով, Երևան): Քանի որ, մենք բացարձակ չունենք որևէ ֆինանսական աղբյուր, մենք չենք կարող վերին նշված քնապարկերը, վրանները և ուտելիքը ձեռք բերել մեր հաշվին, այդ իսկ պատճառով, մոտավոր հաշվարկներով, 5000 դրամը 1 անձի համար բավական կլինի (Ամեն դեպքում անցաց անգամ Սևան գնալուց ոչ ոք ոչ սոված մնաց, ոչ ծառավ, ոչ ել մրսեց ), իսկ եթե, հանկարծ, ինչ որ կողմնակի ծախսեր հայտնվեն, դա մենք կդնենք մեր գրպանից: 5000 դրամի մեջ կներառվի ՝ գնացքի տոմս, սնունդ, քնապարկ, վրան, և նորից սնունդ (!!!) Մենք կլինենք միայն ու միայն ուրախ, եթե որևե մեկը ցանկանա իր սեփական քնապարկով ու վրանով գա, կամ նախընտրի բերել վերմակ և ազատի մեզ այդ գումարը հավաքելու, իրոք տհաճ, պրոցեսից: (Խնդրում ենք ամեն դեպքում տեղեկացնել Ձեր գալու վերաբերյալ, քանի որ, մենք կարող ենք Հանքավանի մոտի տեղը փոխել, եթե գա մեր նախատեսածից ավելի շատ մարդ: (!!!)ԲՈԼՈՐ ցանկացողներին, շատ ենք խնդրում, գրանցվեք մեզ մոտ մինչև հինգշաբթի օրը (ներառյալ), որովհետև, ուրբաթ օրը մենք արդեն պետք է իմանանք քանի հատ վրան ենք վերցնում, քանի հատ քնապարկ և այլն:
Գրանցվելու, և ցանկացած այլ հարցերով դիմել ՝ https://www.facebook.com/emil.asatryan https://www.facebook.com/AlexanyanWolf կամ զանգահարել ՝ 094454027
|
|
| |